ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 2 ամսով

© Sputnik / Сергей Гунеев

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը, և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 2 ամսովհայտնում է Aysor.am։

Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը դժվարացավ մեկնաբանել որոշումը՝ նշելով, որ այն դեռ իրենց չի փոխանցվել և չի կարող ասել, թե ինչի հիմքով է երկարաձգել կալանքի որոշումը։

Նկատենք, որ պաշտպանական կողմը նաև Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդություն էր ներկայացրել, սակայն Օրբելյանի փոխանցմամբ, դատարանը չի քննել այդ միջնորդությունը։ 

«Գրավի նոր միջնորդություն ներկայացնելն այս պահին տրամաբանական չէ, որովհետև դատարանն արդեն դիրքորոշում է հայտնել։ Բայց թիմով քննարկելուց հետո եկող շաբաթվա ընթացքում չի բացառվում, որ նոր միջնորդություն ևս մեկ անգամ ներկայացվի», -տեղեկացրեց Արամ Օրբելյանը։

Պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 44%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    15 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: