ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հրանտ Դինքը երկու բան արեց, որը լցրեց թուրքերի համբերության բաժակը. Լոքմագյոզյանը` Դինքի սպանության մասին

Իր գործունեության ընթացքում Հրանտ Դինքը երկու բան արեց, որը լցրեց թուրքերի համբերության բաժակը: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, Հրանտ Դինքի սպանության տարելիցի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է նրա ընկեր Տիրան Լոքմագյոզյանը, հայտնում է News.am-ը:

«Առաջինը Թուրքիայում ժամանակակից կնոջ կուռքը հանդիսացող Սաբիհա Գյոկչենի մասին նրա հոդվածն էր, որը ես էի նրան ուղարկել: Իսկ Հրանտը սխալ գործեց, որ այնտեղ իր մտքերն էլ ավելացրեց ու իր անունն էլ ավելացրեց: Ես այն կարծիքին եմ, որ եթե իր անունը չավելացներ այնտեղ, գուցե այսօր ինքն ապրեր: Հրանտ Դինքն արդեն ճանաչված մարդ էր, հատկապես թուրք ֆաշիստների աչքի փուշն էր դարձել: Այդ հոդվածից հետո առաջին երեք օրերին մեծ աղմուկ բարձրացավ, Թուրքիայի թերթերը դրա մասին էին գրում»,-հայտարարել է Տիրան Լոքմագյոզյանը:

Նրա խոսքով, Հրանտ Դինքի երկրորդ սխալն այն էր, որ իր մահից որոշ ժամանակ առաջ ևս մեկ հոդված գրեց, որտեղ քննադատում էր Սփյուռքը, կոչ էր անում մեղմ վարվել Թուրքիայի նկատմամբ, բայց այդտեղ կար մի նախադասություն, որտեղ կոչ էր անում սփյուռքին «իրենց երակներից մաքրել թուրքով թունավորված արյունը»: «Թուրքերը հայտարարեցին, որ դու ասում ես՝ թուրքերի արյունը թունավոր է, թեև իր միտքը դա չէր: Հետո նա դատարանի առջև կանգնեց, և մասնագետներն ասացին, որ նա այդ միտքը չի արտահայտել, թուրքին չի վիրավորել: Հրանտը շատ զայրացել էր և ասաց, որ եթե այս խնդրով ինձ դատապարտեք, ես կթողնեմ, կհեռանամ:

Դա այն կաթիլն էր, որ լցրեց թուրքերի բաժակը: Իրեն կանչեցին քաղաքապետարան, զգուշացրին ինչ-որ անձինք: Հետագայում պարզվեց, որ իր հետ խոսողը գաղտնի գործակալությունից է եղել: Զգուշացրեցին, որ մեր երկում փողոցներում կան լիքը մարդիկ, որ գժեր են, որոնք կարող են վատություն անել, ավելի լավ է՝ զգուշացեք: Դա, իհարկե, բաց զգուշացում ու սպառնալիք էր: Դրանից կարճ ժամանակ հետո իրեն լիկվիդացրին»,-ընդգծել է Դինքի ընկերը՝ հավելելով, որ Թուրքիայի պես երկրներում կան կարմիր գծեր, որոնք եթե չեք անցնում, այնքան ուժեղ հակազդեցություն չի լինում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: