ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դավոս. Փաշինյանը որպես բանախոս հանդես կգա «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագրով թեմատիկ քննարկմանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-ից 25-ը կայանալիք Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի թեմատիկ քննարկումներից մեկում հանդես կգա որպես բանախոս:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի պաշտոնական կայքը, Փաշինյանը որպես բանախոս հանդես կգա «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագիրը կրող թեմատիկ քննարկմանը:

Նույն քննարկմանը որպես բանախոս են հանդես գալու Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարկեսը, Նեպալի վարչապետ Շարմա Օլին, The Financial Times ամսագրի խմբագրի տեղակալ և գլխավոր տնտեսական մեկնաբան Մարտին Վոլֆը, New York Times-ի հրատարակիչ Արթուր Գրեգ Զալցբերգերը և «Ղեկավարությունն այսօր» նախագծի գլխավոր տնօրեն Դանիելա Բալոու Աարեսը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 20-ին աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: