ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը Մինսկի համար եղել ու շարունակում է մնալ հուսալի գործընկեր. Լուկաշենկո

globallookpress.com

Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանն իր հավատարմագրերն է հանձնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»` հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ Հայաստանը Մինսկի համար եղել ու շարունակում է մնալ հուսալի գործընկեր:

«Հայաստանը Մինսկի համար եղել ու շարունակում է մնալ հուսալի գործընկեր, որի հետ մեզ կապում է բազմակողմանի համագործակցությունը, այդ թվում՝ հիմնական միություններում՝ Եվրասիական տնտեսական միությունում ու ՀԱՊԿ-ում»,- հայտարարել Լուկաշենկոն` հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ:

Բելառուսի նախագահը հավելել է, որ Մինսկը մտադիր է ընդլայնել հայ-բելառուսական հարաբերությունների առևտրատնտեսական բաղադրիչը, ինչպես նաև պատրաստակամ է մասնակցել հայ եղբայրներին ու ընկերներին հետաքրքրող ցանկացած նախագծի, այդ թվում` ՀՀ տարածքում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: