ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նյու Յորքի «Մետրոպոլիտան» թանգարանում «Armenia!» ցուցահանդեսը ունեցել է ռեկորդային թվով այցելու

Metropolitan Museum of Art

2019թ հունվարի 13-ին եզրափակվեց Նյու Յորքի «Մետրոպոլիտան» թանգարանում 2018 թվականի սեպտեմբերի 24-ին պաշտոնապես բացված «Armenia!» ցուցահանդեսը։

Ըստ ամերիկյան թանգարանի աղբյուրների, ցուցահանդեսը երեք և կես ամիսների ընթացքում ունեցել է առնվազն 250 000 այցելու, փոխանցում է aysor.am-ը։ Մոտավորապես նույնքան մարդ էլ ցուցահանդեսի նմուշները դիտել է օնլայն տարբերակով` թանգարանի կայքում բացված հատուկ էջում։

Ցուցահանդեսի համադրողը բյուզանդական շրջանի արվեստի պատմաբան ու հայ մշակույթի հայտնի մասնագետ դոկտոր Հելեն Էվանսն էր, ում իր հայանպաստ ջանքերի համար Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը սեպտեմբերի 24-ին շնորհել էր Հայոց Եկեղեցու պատվո բարձր պարգևը՝ «Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ» շքանշանը:

Համաձայն «Մետրոպոլիտան» թանգարանի հաղորդագրության, ցուցահանդեսը գլխավորապես ֆինանսավորվել է «Հակոբ Գևորգյան հիմնադրամը» (ԱՄՆ), հավելյալ օժանդակություն են տրամադրել Նյու Յորքի Քարնեգի կորպորացիան, Միշել Դավիդ-Վեիլ հիմադրամը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, Գիորգի ընտանիքի հիմնադրամը, Հրայր և Աննա Հովհանյանների հիմադրամը, Կարագյոզյան հիմնադրամը, Նազար և Արտեմիս Նազարյան ընտանիքը, Արվեստների Ռադըք հիմնադրամը, Քուլհանջյան ընտանիքը և Փարոս հիմնադրամը, Ասո Օ. Թավիթյանը և ԱՄՆ Արվեստների ազգային հիմադրամը։

Բացման արարողությանը ելույթով հանդես էր եկել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    14 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: