ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանցի բլոգերի դեմ հարուցված քրեական գործը կասեցվել է

Բլոգեր Մեհման Հուսեյնովի դեմ Ադրբեջանում հարուցված քրեական գործի վարույթը դադարեցվել է։ Համապատասխան կարգադրություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է haqqin.az-ը։ 

Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հայտնել է, որ նախագահի կարգադրության համաձայն՝ երկրի գլխավոր դատախազը քննչական մարմնին հանձնարարական է տվել «հաշվի առնելով Մեհման Հուսեյնովի երիտասարդ տարիքը, ուղղվելու ճանապարհին կանգնելը, խնամքի կարիք ունեցող հոր գոյությունը, ոչ մեծ ծանրության հանցագործությունը և հասարակության համար սպառնալիքի բացակայությունը, քննչական մարմինը որոշել է նրա դեմ հարուցված քրեական գործի վարույթը դադարեցնել»:

Զուգահեռ, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը զգուշացրել է այն անձանց, ովքեր «սեփական նպատակներ հետապնդելով, փորձում են Մեհման Հուսեյնովի շուրջը արհեստական աղմուկ ստեղծել, ինչպես նաև լրատվամիջոցների խմբագրություններին, որոնք սուտ տեղեկություններ են տարածում, որ բոլոր ապօրինի գործողությունները՝ ուղղված երկրի կայունության խախտմանը, վճռական կերպով կկանխվեն», նշել է պարբերականը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: