ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանացիների 73%-ն աջակցում է «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցմանը. հարցում

The Economist

Գերմանացիների 73 տոկոսն աջակցում է «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցմանը: Ինչպես հունվարի 21-ին հայտնել է Neue Presse թերթը, այդ մասին վկայում են Forsa սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացված հարցման արդյունքները, հայտնում է RT-ն:

Թեև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահ Է, որ «Հյուսիսային հոսք-2» գազամուղը, որն անցկացվում Է Բալթիկ ծովի հատակով, Գերմանիային կախման մեջ կդնի Ռուսաստանից, գերմանացիները նման երկյուղ չունեն:

Հրատարակության տվյալներով՝ գերմանացիների 73 տոկոսը հայտնել է, որ նախագիծը ճիշտ որոշում է, իսկ 67 տոկոսը կարծում է, որ այն անվտանգ է:  Գերմանիայի բնակիչների միայն 16 տոկոսն է կարծում, որ «նախագծից արժե հրաժարվել»:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Գերմանիայի հասարակության մեջ աջակցություն չեն գտել նաև Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելի կողմից հնչեցված սպառնալիքները գերմանական այն ընկերությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ, որոնք մասնակցում են գազամուղի շիանարարությանը:

Հարցման մասնակիցների 77 տոկոսն այդ սպառնալիքները համարում է ճնշում, հարցվածների 91 տոկոսը դրանք որակել է՝ «անտեղի ու անվայել»: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: