ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստան-«Գազպրոմ» գազի տարանցման շուրջ պայմանագիրը մեծ փոփոխություններ չի կրի

Վրաստանի և ռուսական «Գազպրոմ» ընկերության միջև դեպի Հայաստան մատակարարվող ռուսական գազի տարանցման շուրջ բանակցություններն ավարտին կհասցվեն առաջիկա երկու շաբաթների ընթացքում ու նոր պայմանագիր կկնքվի: Այն մասին, որ Վրաստանը չի պատրաստվում հրաժարվել տրանզիտային երկրի իր դերակատարությունից, այս տարվա հունվարին փաստեց Վրաստանի վարչապետ Բախտաձեն:

Վրացական կողմի որոշումը սպասելի էր, չնայած դեռևս անցյալ տարի պայմանագրի թարմացումից հետո առկա որոշակի ներքին լարվածությանը (վրացական փորձագիտական որոշակի շրջանակներում պայմանգիրը որակվել էր, որպես ռուսական կողմի շահերը պաշտպանող): Վրաստանի՝ տարանցիկ երկրի դերակատարության պահպանման ձգտումը կարելի է պայմանավորել մի շարք քաղաքական և այլ գործոններով, այդ թվում՝ Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների պահպանումը, տրանզիտի դիմաց ստացվող եկամուտների ապահովումը: Հիշեցնենք, որ եթե մինչև 2017թ.-ի վերջը գազի փոխադրման դիմաց Վրաստանը ՌԴ-ից ստանում էր մասամբ հումք, մասամբ գումար, ապա 2018-ին տարանցման սպասարկումը կազմակերպվեց բացառապես ֆինանսական միջոցներով: Այդպիսով Վրաստանը բավարարեց նաև ՌԴ-ից էներգետիկ կախվածությունը թուլացնելու ձգտումը:

Հասկանալի է, որ գազի փոխադրման հետ կապված ծախսերով է նաև պայմանավորվում այն սակագինը, որով ռուսական գազը ձեռքբերող ընկերությունը՝ «Գազպրոմ Արմենիան», պատրաստ է կապույտ վառելիքն իրացնել Հայաստանում:

Հաշվի առնելով վարչապետ Փաշինյանի՝ Դավոսում արված հայտարարությունն առ այն, որ «Գազպրոմ Արմենիայի» հետ կա պայմանավորվածություն գազի ներքին սպառման սակագինը թողնել անփոփոխ, կարելի է ենթադրել, որ գազի տարանցման հետ կապված առաջիկայում սպասվող ծախսերը կտրուկ փոփոխությունների չեն ենթարկվելու, այսինքն  Վրաստանի հետ գազային պայմանավորվածությունների արդյունքում սպասվող փաստաթուղթն առանձնապես մեծ փոփոխություններ չի պարունակի:

Սա, իհարկե, միակ գործոնը չէ, որով կարելի է բացատրել «Գազպրոմ Արմենիայի» հետ ներքին գների համաձայնեցումը. կան մի շարք քաղաքական հարցեր, որոնք մշտապես քննարկման սեղանին են: Ըստ այդմ, այս ուղղությամբ տարվող աշխատանքները պետք է կրեն մշտական ու հետևողական բնույթ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 77%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    15 C°
     
    25°  15° 
    24.05.2024
    22°  12° 
    25.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: