ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուզբեկստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետին

Фото: Sputnik Узбекистан

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը:

«Հարգելի Նիկոլ Վովայի,

ընդունեք անկեղծ շնորհավորանքներս ՀՀ վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման առթիվ:

Ձեր հաղթանակը ևս մեկ անգամ վկայում է բարեփոխումների Ձեր ծրագրին Հայաստանի ժողովրդի լայն աջակցության մասին, որը միտված է տնտեսության կայուն զարգացմանը և երկրի բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացմանը:

Համոզված եմ, որ հայ-ուզբեկական հարաբերությունները, հիմնված փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա, կշարունակեն ընդլայնվել և ամրապնդվել:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն», - ասված է Ուզբեկստանի նախագահի ուղերձում:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: