ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 768,27 դրամ ԱՐԾԱԹ - 231,74 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 791,45 դրամ

Արարատ Միրզոյանն ընդունել է Պյոտր Սվիտալսկիին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր` հունվարի 23-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացին` Ազգային ժողովի նախագահը նշել է, որ այն կարևոր պայման է երկրում բարեփոխումներն ու ԵՄ-ի հետ գործընկերությունն ընդհանուր արժեհամակարգի հիման վրա առաջ մղելու համար: Խորհրդարանի ղեկավարն այս հարցում ակնկալել է դեսպանի աջակցությունը:

Օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ հայկական կողմը կարևորում է ՀՀ քաղաքացիների ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման երկխոսության մեկնարկը, այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի և լրատվության վարչությունը:

«Կարծում եմ, որ սա ևս լուրջ նվաճում կլինի և հարաբերությունները կհասցնի զարգացման նոր մակարդակի»,-ասել է Արարատ Միրզոյանը:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, շնորհավորելով Արարատ Միրզոյանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, կարևորել է այն հանգամանքը, որ նա դարձել է ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանի ղեկավար: Դեսպանն ընդգծել է, որ նորընտիր Ազգային ժողովն ունի բոլոր հնարավորությունները Հայաստանի Հանրապետությունում իրական պառլամենտարիզմի կայացման համար: Դեսպանը նաեւ արժեւորել է միջխորհրդարանական կապերի ակտիվացումն ու խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում: Դեսպան Սվիտալսկին Եվրոպական միության պատվիրակության անունից պատրաստակամություն է հայտնել ակտիվորեն համագործակցել Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ՝ հիմք ընդունելով խորհրդարանի կողմից գնահատված կարիքները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 55%
Քամի՝ 5 կմ/ժ
9 C°
 
  17° 
27.04.2019
  18° 
28.04.2019
Հարցում

Աջակցո՞ւմ եք Դավիթ Տոնոյանի` «նոր պատերազմ` նոր տարածքներ» ձևաչափին: