ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը պետք է 3600 եվրո վճարի գերմանական ընկերությանը. ՄԻԵԴ-ի որոշումը

Conseil de l'Europe

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է, որ Հայաստանը պետք է որպես փոխհատուցում 3600 եվրո վճարի գերմանական Scholz AG 3600 ընկերությանը: ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել ընդդեմ Հայաստանի գործով՝ վճռելով, որ խախտվել է արդար դատական քննության հայցվորի իրավունքը, փոխանցում է News.am-ը: 

Գերմանական ընկերությունը հայցը ներկայացրել էր 2010 թվականի մարտի 19-ին: 1990 թվականից սկսած ընկերությունը Հայաստանում գրանցված Associates և Ա. Սաֆարյան ընկերությունից մետաղաջարդվածք է գնել:2002 թվականին գերմանական ընկերությունը հայ գործընկերներին 100 հազար եվրոյի չափով վարկ է տրամադրել, որը նրանք պետք է հաջորդ տարվա հունվարին վճարեին: Սակայն հայկական ընկերությունը պարտքը չի վճարել: Հաշվարկների արդյունքում պարզվել է, որ հայկական ընկերությունն ավելի քան մեկ միլիոն դոլար պարտք ունի: 

Ավելին՝ հայցվոր ընկերությունը համաձայնել է նվազեցնել պարտքը, որպեսզի հայկական ընկերությունը կարողանա ժամանակացույցի համաձայն վճարել պարտքը: Այն բանից հետո, երբ հայկական ընկերությունը չի վճարել պարտքը, գերմանական ընկերությունը ստիպված է եղել արբիտրաժային դատարան դիմել:

Միևնույն ժամանակ հայկական ընկերությունը կոնտր հայց է ներկայացրել: Վերաքննիչ դատարանը գերմանական ընկերության բողոքը անընդունելի էր համարել: Scholz AG-ը Հայաստանից 1 213 824 դոլար և 116 հազար եվրոյի չափով փոխահատուցում էր պահանջել, ինչպես նաև 100 հազար դոլար բարոյական վնասի համար, սակայն ՄԻԵԴ-ը վճռել է, որ բողոքի և պահանջվող փոխհատուցման միջև կապ չկա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: