ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Արցախի խնդրի հարցում եղեք լավատես, սակայն նախապատրաստվեք վատագույնին». Արամ Համբարյան

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում վերջերս հնչած այն տեսակետի մասին, համաձայն որի Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին պետք է «նախապատրաստել խաղաղության»: Այս մասին հայտնում է Tert.am-ը:

Նա նկատել է, որ հանրությունը ճշգրիտ գնահատական տալու համար գործընթացի թափանցիկության կարիք ունի: Ըստ գործչի՝ առանց թափանցիկության այդպիսի կոչերը նման են հետևյալին՝ դու կարող ես ինձ վստահել, բայց պարտադիր չէ, որ ամեն ինչ իմանաս:

«Հակամարտության կարգավորման ներկայի փուլի մասին հստակ պատկերացում կազմելու համար հարկավոր է նախ ստանալ հետևյալ հարցերի պատասխանները՝

-արդյո՞ք «Մադրիդյան սկզբունքներն» ընթացիկ բանակցությունների համար հիմք են,

-ո՞րն է քննարկվող համաձայնագրի ուրվագիծը,

-ի՞նչ դերակատարում է ունենալու Արցախն այս գործընթացում,

-արդյո՞ք Ալիևը հետ է կանգնել իր «Երբեք Արցախ» դիրքորոշումից,

-գործարքի ո՞ր տարրերն են առաջնային և որո՞նք երկրորդ պլան մղված,

-ո՞րն է երկրորդ պլան մղված հանձնառությունների իրականացման տեսլականը,

-ի՞նչ երաշիքներ կարող են առաջարկվել ագրեսիայի չվերսկսման համար,

-որո՞նք են խաղաղապահների վերաբերյալ իրական սպասումները,

-հաստատման դեպքում ինչպե՞ս է կյանքի կոչվելու համաձայնագիրը կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում:

Օրինակ, եթե Արցախը տարածք հանձնի, արդյո՞ք Ադրբեջանն ազնիվ կգտնվի ու կկատարի Արցախի ապագա կարգավիճակի վերաբերյալ իր հանձնառությունները: Կամ արդյո՞ք Ադրբեջանն այդ զիջումը որպես թուլության նշան կընկալի ու տարածքային նոր հավակնություններ կներկայացնի, մինչև որ Արցախն ամբողջությամբ,  հայերով կամ առանց նրանց, չի հայտնվի Բաքվի վերահսկողության տակ»,-գրել է Համբարյանը:

Նա խորհուրդ է տվել լավատես լինելով հանդերձ՝ հաշվի առնել պատմության դասերն ու աշխարհագրական դիրքը և նախապատրաստվել վատագույնին:

«Այժմ անխոհեմ մտածողության ժամանակը չէ»,-եզրափակել է Համբարյանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: