ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրյուդոն Կանադա է վերադարձել Հայաստանին սիրահարված. Կանադայի արտգործնախարար

Կանադայի արտգործնախարար Քրիստիա Ֆրիլանդը պատմել է երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոյի` Հայաստան կատարած այցի տպավորությունների մասին: 

«Նա Կանադա է վերադարձել ամբողջովին Հայաստանին սիրահարված: Մի խումբ նախարարների հետ հանդիպումից հետո նա մոտ 15 րոպե խոսել է Հայաստանի մասին. պատմել է, թե որքան հրաշալի է եղել նրա ուղևորությունը և ինչպիսի հանդիպումներ է ունեցել Հայաստանի նոր կառավարության հետ», -ասել է Քրիստիա Ֆրիլանդը, փոխանցում է РУСАРМИНФО-ն

Կանադայի արտգործնախարարը խոստովանել է նաև, որ կիսում է երկրի վարչապետի տեսակետը, քանի որ նման զգացողություններ ինքն անձամբ է ունեցել 1990-ականներին Հայաստան կատարած իր այցի ժամանակ: Այդ ընթացքում նա Մոսկվայում աշխատել է որպես օտարերկրյա թղթակից:

Ֆրիլանդը նաև նշել է, որ Կանադան հպարտանում է երկրի հայ համայնքով, որն ինտեգրված է բոլոր ոլորտներում:

Նրա խոսքերով` Կանադան մտադիր է ամրապնդել իր դիվանագիտական ներկայությունը Հայաստանում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    19 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: