ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիան 12 մլն եվրոյի օգնություն կտրամադրի Լենինգրադի շրջապակման մասնակիցներին

© РИА Новости / Григорий Сысоев

Գերմանիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Հայկո Մաասն ու Սերգեյ Լավրովը ողջունում են  Գերմանիայի կառավարության որոշումը տրամադրել 12 մլն եվրո վետերանների հիվանդանոցի վերանորոգման և ռուս-գերմանական հանդիպումների կենտրոնի ստեղծման համար: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի», նշվում է Գերմանիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

«Մենք վստահ ենք, որ այդ բարեգործական միջոցառումը կբարելավի ողջ մնացած տուժածների կյանքի որակն ու կնպաստի երկու երկրների ժողովուրդների միջև պատմական հաշտությանը հետագայում մեր երկկողմանի հարաբերությունների հիման վրա»,-նշվում է հայտարարությունում:

1941 թվականի սեպտեմբերի 8-ին սկսված Լենինգրադի շրջափակումը տևել է գրեթե 900 օր: Միակ ճանապարհը՝ Կյանքի ուղին, որով քաղաքը ստանում էր սննդամթերք, անցնում էր Լադոժյան լճի սառույցի վրայով: Շրջափակումը կասեցվել է 1943 թվականի հունվարի 18-ին և ամբողջովին դադարեցվել՝ 1944 թվականի հուվարի 27-ին: Այդ ընթացքում, ըստ տարբեր տվյալների, զոհվել է 400 հազարից մինչև 1.5 մլն մարդ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    20 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: