ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել. ցնցումները խուճապի պատճառ են դարձել տեղի բնակչության շրջանում

Թուրքիայի հարավ-արևմուտքում նոր երկրաշարժ է գրանցվել, այս անգամ ցնցումների էպիկենտրոնը Իզմիրի Մենեմեն շրջանի Յահսելլի բնակավայրն է: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.4 մագնիտուդ: Այս մասին, ինչպես հայտնում է Թերթ.ամ-ը, փոխանցում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:

Հայտնի է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 16 կմ խորության վրա:

Նշվում է, որ ցնցումները խուճապի պատճառ են դարձել տեղի բնակչության շրջանում: Շատերն էլ դեռ զգուշանում են վերադառնալ իրենց տները:

«Շատ վախեցանք, նախկինում երբեք նման ուժգնության ցնցումներ զգացած չկայի, ամեն ինչ թողեցինք ու փախանք դուրս, դեռ վախի մեջ ենք: Երբ վերադարձա տուն, դեռ հետցնցումներն զգացվում էին, կարող է գիշերը դրսում անցկացնեմ»,- պատմել է տեղի բնակիչներից Իսմայիլ Թաշդեմիրը:

Նշենք, որ օրերս Թուրքիայի հարավ-արևմտյան մեկ այլ՝ Մուղլա նահանգի Մարմարիս շրջանում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: