ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Հայ հանճար, բրավո, Աստված իմ»․ Հայ աճպարարը հիացրել է Կիրկորովին (տեսանյութ)

© Wday

Россия 1 հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հրավիրեք հարսանիքի» հերթական հաղորդման մասնակից աճպարար Ռոման Խալաֆյանը հիացրել է հանդիսատեսին ու ժյուրիի անդամներ Ֆիլիպ Կիրկորովին և Աննա Սեմենովիչին, փոխանցում է News.am-ը: 

Աճպարարը տաղավար է մտել կողպած զարդատուփով, որը թողել է սեղանի տակ՝ Կիրկորովի հսկողության տակ։ Այնուհետև նա վերցրել է փեսացուի՝ Օլեգի ժամացույցը և այն դրել է կարմիր պարկի մեջ։ Իսկ Աննա Սեմենովիչին հանձնարարել է ժամը մտապահել՝ 14։15, ինչից հետո նա համատեղ սելֆի է արել։ Խալաֆյանը հայտարարել է, որ եթե ժամացույցը լավ պտտեն, ապա այն հենց 14։15 ցույց կտա, ինչին Ֆիլիպ Կիրկորովն արձագանքել է․

«Հնարավոր չէ, սա Ձեր հայկական ճարպկությունն է»,- ասել է արտիստը։ Հանդիսատեսներից մեկը Խալաֆյանի հետ պտտել են պարկը, որի մեջ եղել է Օլեգի ժամացույցը։ Այնուհետև աճպարարը մոտեցել է ժյուրիի անդամներին և ժամացույցի պարկը տեղավորել է ևս մի պարկի մեջ։ Բացելով այն, ներկաները տեսել են, որ այն դատարկ է և ոչ մի ժամացույց չկա։

Փոխարենը Կիրկորովի զարդատուփում սպիտակ լոբու տարայի մեջ էր Օլեգի ժամացույցը, որը ցույց էր տալիս 14։15։ 

«Հայ հանճար, բրավո, Աստված իմ», - այսպես է արձագանքել Կիրկորովը Խալաֆյանի ելույթին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: