ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մենք գաղտնի բանակցություններ ենք վարում զինվորականության հետ. Խուան Գուաիդո

The Washington Post

Վենեսուելայի խորհրդարանի ղեկավար Խուան Գուաիդոն, ով իրեն երկրի ժամանակավոր նախագահ է հռչակել, հայտարարել է, որ զինված ուժերի և այլ պաշտոնյաների հետ գաղտնի բանակցություններ է վարում` Նիկոլաս Մադուրոյին պաշտոնանկ անելու և երկրում ստեղծված ճգնաժամը խաղաղ հանգուցալուծելու նպատակով: Այդ մասին նա հայտարարել է The Washington Post-ին տված հարցազրույցում:

«Մենք բանակցում ենք ինչպես երկրի զինված ուժերի ներկայացուցիչների, այնպես էլ պետական համակարգում պաշտոն զբաղեցնող անձանց հետ»,- նշել է Գուաիդոն:

Նրա խոսքով` բանակցությունները գաղտնի են ընթանում` մասնակիցների անվտանգությունը երաշխավորելու համար:

Խուան Գուաիդոն ասել է, որ նախքան արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումն անհրաժեշտ է մի քանի հարցեր կարգավորել, ինչը կտևի մոտ 6-ից 9 ամիս: Մասնավորապես, ըստ նրա, Մադուրոյի հրաժարականից հետո պետք է ապահովել ընտրական համակարգի թափանցիկությունը:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին, օրեր տևած ցույցերից հետո, Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, խորհրդարանի ղեկավար Խուան Գուաիդոն հռչակեց իրեն երկրի ժամանակավոր նախագահ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: