ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյանը՝ Քոչարյանի քրեական գործի մասին

Եթե խոսքը վերաբերում է մարդկային կյանքերին, ապա այդ դեպքում պետք չի ինչ-որ սահմանափակումներ դնել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարել է ՌԲԿ հեռուստաալիքի հետ հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ճի՞շտ է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործ նախաձեռնել տեղի ունեցած իրադարձություններից հետո 10 տարի անց, հայտնում է News.am-ը

«Ես մեկը մյուսի հետ չեմ համեմատում, բայց մեծ թվով երկրներում, եթե չեմ սխալվում նույնիսկ Ռուսաստանում, քրեական գործեր են քննվում՝ կապված Հայրենական մեծ պատերազմի հետ: Եթե խոսքը վերաբերում է մարդկային կյանքերին, ապա այդ դեպքում պետք չի ինչ-որ սահմանափակումներ դնել: Դրանից բացի, Քրեական օրենսգրքի համաձայն՝ կա օրենքով սահմանված վաղեմության ժամկետ: Իսկ եթե գործը բաց է եւ շարունակվում է, ապա դա նշանակում է, որ Հայաստանի ՔՕ համաձայն՝ վաղեմության ժամկետը չի լրացել»,- նշել է Հայաստանի վարչապետը:

Ի պատասխան հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործն արդյոք սկզբունքայի՞ն է, Փաշինյանը նշել է. «Դա ինձ համար չի սկզբունքային գործ, կարծում եմ, որ դա Հայաստանի համար է սկզբունքային գործ: Երբ երկրի 10 քաղաքացի է զոհվում, դա չի կարող անհետևանք մնալ, անհրաժեշտ է պարզել տեղի ունեցածը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: