ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի կողմից նոր պատերազմ հրահրելու վտանգ կա. Ռուստամյան

PhotoLure

Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական դաշինքը կամրապնդի Հայաստանի և Արցախի կապը։ Այսօր` հունվարի 29-ին, ՀՅԴ Բյուրոյի նորընտիր ղեկավար կազմի ասուլիսի ժամանակ, այս մասին հայտարարեց Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը` ներկայացնելով երկու հայկական պետությունների միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագիր կնքելու նպատակը, հայտնում է Սպուտնիկ Արմենիան: 

«Սրա մասին մենք վաղուց ենք հայտարարել ու կոնկրետ քայլեր արել։ Եթե կհիշեք, ժամանակին` նախագահական ընտրությունների ժամանակ, երբ Վահան Հովհաննիսյանն իր թեկնածությունն էր առաջադրում, մենք խոսել ենք դրա մասին։ Խոսել ենք նաև Ադրբեջանի հետ չհարձակվելու մասին պակտ կնքելու մասին։ Ապրիլյան պատերազմի հետևանքով, երբ մեր այդ առաջարկն ընդունեց նաև օրվա իշխանությունը, հանձնարարվեց ԱԳՆ-ին պատրաստել փաստաթուղթ»,– ասել է Ռուստամյանը։

ՀՅԴ-ի համոզմամբ` նման համաձայնագրի կնքման անհրաժեշտությունն այսօր հասունացել է, որովհետև Ադրբեջանի կողմից նոր պատերազմ հրահրելու վտանգ կա։

«Մենք պետք է հստակ արձանագրենք, որ Արցախի վրա հարձակումը նշանակում է հարձակում Հայաստանի վրա։ Մեր միասնական անվտանգության համակարգի վերաբերյալ մենք մատնանշել ենք նախորդ բոլոր համագործակցության պայմանագրերում»,- ասել է Ռուստամյանը` պատասխանելով իրենց առաջարկության մասին հնչած տեսակետին, թե ՀՅԴ–ն այդ մասին նոր է հիշում։



այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: