ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ ԱԳ փոխնախարարը խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ կոնսենսուսի նրբությունների մասին

Versia.am

Միջազգային հանրությունն ունի կոնսենսուս ղարաբաղյան հակամարտության ոչ ուժային կարգավորման շուրջ, չորեքշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը, փոխանցում Новости-Армения։ 

«Առանց բացառության բոլոր երկրները` եռյակի հիմնական մասնակիցները (միջնորդները, խմբգր.)` ՌԴ–ն, ԱՄՆ–ն, ԵՄ–ն, համակարծիք են, որ կատեգորիկ կերպով պետք է բացառվեն ուժային սցենարները», – ասաց նա Ռուս–հայկական սլավոնական համալսարանում Ալեքսանդր Գրիբոյեդովի կիսանդրու բացման արարությունից հետո։

Միաժամանակ, ՌԴ ԱԳ փոխնախարարը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման շնորհիվ վերջին ամիսներին հաստատվել է հարաբերական անդորր, «և բնորոշ է դարձել մթնոլորտի կանխատեսելիությունը»։

«Առջևում նոր հանդիպումներ են, որքան հասկանում եմ, այդ հանդիպումներն անցկացվելու են տարբեր մակարդակներում, ինչպես երկու երկրների ԱԳ նախարարների, այնպես էլ առաջնորդների մակարդակում։ Հանդիպումները պետք է լավ նախապատրաստվեն, որպեսզի հանգեցնեն իրական արդյունքների և առաջխաղացման։ Հիմա չափազանց կարևոր է, որպեսզի միջազգային հանրությունը ղարաբաղյան հակամարտության խնդրի շուրջ լինի կանխատեսելի և հանդարտ», – ասաց Կարասինը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    10 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: