ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Մենք չենք կարող նույնիսկ քննարկել «տարածքներ` խաղաղության դիմաց» բանաձևը». Փաշինյան

Մեր կառավարությունը Ղարաբաղի հարցում վարում է մի քաղաքականություն, որը նախկինում ոչ մի կառավարություն չի վարել։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան: 

«Նախկինում վարած քաղաքական ուղեգծի հետ որևէ ընդհանրություն գտնելը կատարյալ մոլորություն է»,– ասել է Փաշինյանը։

Նա անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլտոնի հետ հեռախոսազրույցին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ոչ պաշտոնական հանդիպումներին։

«Ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ այն, ինչ ասել եմ հրապարակային, բացառված է, որ լինի տեղեկատվություն, և այդ տեղեկատվության վերաբերյալ հանրությունը տեղյակ չլինի։ Բոլտոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ղարաբաղ կամ Արցախ անունը չի շոշափվել։ Իսկ Ալիևի հետ հանդիպումները բանակցություններ չեն, դրանք ոչ պաշտոնական շփումներ են, որոնց ընթացքում տեղի են ունենում մտքերի փոխանակություն»,– ասել է նա։

Լրագրողները հետաքրքրվեցին` Մինսկի խմբի եռանախագահող երկրները չեն առաջարկել արդյոք վերսկսել Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ բանակցությունները։

Փաշինյանը նշել է, որ այդ հարցը գտնվում է արտգործնախարարների քննարկման օրակարգում։

«Մենք չենք կարող նույնիսկ քննարկել «տարածքներ` խաղաղության դիմաց» բանաձևը»,–շեշտեց նա։

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ, որի ժամանակ քննարկվել են տարածաշրջանային իրավիճակին և երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր: Արցախի հարցին անդրադարձ չի եղել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: