ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեր դիրքորոշումն անփոփոխ է. Զախարովան Ղարաբաղյան հակամարտության մասին

Фото: Артем Геодакян/ТАСС

Ռուսաստանը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում իր միջնորդական առաքելությունն իրականացնում է բարեխճորեն։ Այսօր ճեպազրույցի ժամանակ, ինչպես փոխանցում է panorama.am-ը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

ՌԴ արտաքին գերատեսչության ներկայացուցչին հետևյալ հարցն է տրվել. «Չնայած նրան, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների վերջին հանդիպմանը քննարկվել է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հարց, դրանից բառացի երեք օր անց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունենում, որը ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի։ Դրանից հետո ի՞նչ խաղաղության նախապատրաստման մասին է խոսքը, մի՞թե դա միայն հայկական կողմերին է վերաբերում։ Չե՞ք կարծում, որ բանակցություններին առանց Արցախի անմիջական մասնակցության հնարավոր չէ կարգավորման գործընթացում հասնել հաջողության»։

«Այս հարցում մեր դիրքորոշումն  անփոփոխ է, չի փոխվել։ Ինձ թվում է, որ ձեր հարցի առաջին մասը հաստատ չպետք է ուղղել ռուսական կողմին։ Մենք մեր միջնորդական  գործառույթը կատարում ենք բարեխղճորեն։ Ինձ թվում է՝ որակով։ Մենք ողջունում ենք քաղաքական այն շփումները, որոնք վերջին շրջանում տեղի են ունենում Երևանի և Բաքվի միջև՝ տարբեր մակարդակներում։ Մենք լսեցինք այդ կառուցողական գնահատականները, որոնք այդ առիթով տվել են հենց մայրաքաղաքները։ Եվ մենք կարծում ենք, որ դա առաջ շարժվելու ճիշտ ուղին է»,- ասել է Զախարովան։ 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: