ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ն պատրաստակամ է ընդլայնել Հայաստանի հետ ռազմական հարաբերությունները. Պենտագոնի ներկայացուցիչ

Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանատանը նշել են Հայոց բանակի օրը:

Ինչպես հայտնում է «Ամերիկայի Ձայն»-ը, միջոցառմանը մասնակցում էին տասնյակ երկրների ռազմական կցորդներ և բարձր հյուրեր Պենտագոնից: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Լորա Քուպերն անձամբ էր եկել շնորհավորելու Հայաստանի բանակի տոնը: Իր խոսքի մեջ Պենտագոնի ներկայացուցիչն առանձին ընդգծել է, որ խաղաղապահ առաքելություններում Հայաստանի մասնակցությունը կարևոր նշանակություն ունի ԱՄՆ-ի համար. «Պաշտպանության նախարարության անունից առաջին հերթին ցանկանում եմ մեր շնորհակալությունը հայտնել Հայաստանի Զինված ուժերի անձնազոհ նվիրվածության համար՝ ամբողջ աշխարհում միջազգային գործողությունների և խաղաղապահ առաքելությունների իրականացման գործում»:

Լորա Քուպերի խոսքով` ամերիկյան կողմը պատրաստակամ է ընդլայնել Հայաստանի հետ ռազմական հարաբերությունները: Նրա խոսքով, մոտ ապագայում ինքը Երևան է այցելելու՝ տեղում քննարկելու հարաբերությունների խորացման հեռանկարները. «Մենք միասին ենք ներդրում կատարում ազատ և բարգավաճող Հայաստանի կառուցման գործում»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: