ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բելառուսը ցանկանում է Հայաստանում վերելակների համատեղ արտադրություն հիմնել

Բելառուսը պատրաստ է մասնակցել Հայաստանի ուղևորափոխադրող տրանսպորտային պարկի և վերելակների արդիականացման ծրագրերին և առաջարկում է Հայաստանում վերելակների համատեղ արտադրություն հիմնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում կատարելով բելառուսական  BelTA գործակալությանը, հարցը քննարկվել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի և Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի միջև կայացած հանդիպման ընթացքում:

Վլադիմիր Անդրեյչենկոն հանդիպման ընթացքում ասել է, որ Հայաստանի և Բելառուսի միջև առևտրաշրջանառությունը գնալով աճում է: Նա վստահություն է հայտնել, որ կողմերը պետք է անցում կատարեն համագործակցության ավելի բարձր մակարդակի և ստեղծեն համատեղ ձեռնարկություններ: «Բելառուսը պատրաստ է մասնակցել Հայաստանի ուղևորափոխադրող տրանսպորտային պարկի, ինչպես նաև վերելակների արդիականացման ծրագրին»,- ասել է Անդրեյչենկոն:

Նա հայտնել է, որ վերելակների արտադրությամբ զբաղվող "Могилевлифтмаш" գործարանի պատվիրակությունը պլանավորում է մոտ ապագայում այցելել Հայաստան: Բելառուսի Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի նախագահի խոսքով՝ Բելառուսը հույս ունի, որ Հայաստանում համատեղ գործարան հիմնելու որոշում կընդունվի:

Վլադիմիր Անդրեյչոնկոն նաև ընդգծել է, որ Բելառուսը  շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու և զարգացնելու հարցում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: