ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բեռլինում քննարկվել է հայ-գերմանական համագործակցության օրակարգը

Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

ԳԴՀ կանցլերի նստավայրում տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն. բարձրացված են եղել ԳԴՀ, ՀՀ և ԵՄ դրոշները, և կարմիր ուղեգորգի երկայնքով շարված են եղել Պատվո պահակախմբի զինվորները և Զինվորական նվագախումբը: Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության պետական օրհներգերի կատարումից հետո ԳԴՀ կանցլերը ՀՀ վարչապետին հրավիրել է Պատվո պահակախմբի ստուգայցի:

Ձեռքսեղմումից և արարողակարգային լուսանկարահանումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը բանակցությունները շարունակել են աշխատանքային ճաշի շրջանակում:

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը ողջունել և կարևորել է Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը Գերմանիա՝ վստահություն հայտնելով, որ այն նոր ազդակ կհաղորդի հայ-գերմանական բարեկամական համագործակցությանը: Անգելա Մերկելը նշել է, որ Գերմանիան շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ և պատրաստ է քննարկել երկկողմ կապերի ընդլայնման հեռանկարները: Ողջունելով 2018 թ. խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացումը` ԳԴՀ կանցլերը նշել է, որ Գերմանիան ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին և պատրաստ է նպաստելու երկկողմ հարաբերությունների ավելի խորացմանը, աջակցել բարեփոխումներին տարբեր ոլորտներում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիա այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար՝ կարևորելով կանցլեր Մերկելի հետ կրկին հանդիպելու և հայ-գերմանական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված կարևոր քննարկումները շարունակելու հնարավորությունը։ «Հայաստան կատարած Ձեր այցը կարևոր խթան հանդիսացավ հայ-գերմանական փոխգործակցության զարգացման համար։ Ուրախությամբ, նաև՝ հպարտությամբ եմ արձանագրում, որ իմ այցը կայանում է Ձեր այցից ընդամենը հինգ ամիս անց։ Սա նշանակում է, որ մենք երկուստեք տրամադրված ենք հիմք դնելու հայ-գերմանական առավել խորացված և թիրախային համագործակցությանը», -նշել է ՀՀ վարչապետը: Կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ այսօր առավել, քան երբևէ առկա են նախապայմաններ հայ-գերմանական փոխգործակցության օրակարգը նոր բովանդակությամբ լցնելու համար: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եվրոպական ուղղությունը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում և այս առումով Գերմանիայի՝ որպես ԵՄ ծանրակշիռ անդամներից մեկի հետ համագործակցությունը կարևոր է։

Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ` երկկողմ ու բազմակողմ ձևաչափով փոխգործակցություն, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններ, միջազգային և տարածաշրջանային հարցեր:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանի պատմության մեջ բացառիկ էին օրենքի տառին, միջազգային չափանիշներին համապատասխանելու առումով, ինչը ևս մեկ անգամ վկայում է կառավարության հանձնառության մասին՝ ամրապնդելու իրավունքի գերակայությունը, ապահովելու մարդու իրավունք¬ների պաշտպանության էլ ավելի բարձր մակարդակ, անկախ դատական համակարգ, հաջողելու կոռուպ¬ցիայի դեմ պայքարը: «Խորհրդարանական ընտրություններով ավարտվել է հեղափոխության առաջին փուլը: Հայաստանն առաջ է շարժվում ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների ուժեղացման ճանապարհով: Այժմ կառավարության օրակարգում տնտեսական հեղափոխությունն է` մեր քաղաքացիների բարեկեցությունը զարգացնելու համար», - նշել է ՀՀ վարչապետը:

Անդրադառնալով հայ-գերմանական տնտեսական համագործակցության խորացմանը` Նիկոլ Փաշինյանը և Անգելա Մերկելը քննարկել են տեղեկատվական տեխնոլոգիաների, բնապահպանության և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի ընթացքը, ինչպես նաև նոր նախաձեռնությունների հնարավորությունները: Երկուստեք ընդգծվել է, որ դրանց իրագործումը կնպաստի երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի սերտացմանը և քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ակտիվ երկխոսությունը տնտեսական տարբեր ծրագրերի իրագործման ուղղությամբ: Կողմերն անդրադարձել են նաև Եվրոպական միության հետ արտոնագրերի ազատականացման գործընթացի ուղղությամբ աշխատանքներին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցի շուրջ: Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի կարևորությունը` որպես խնդրով զբաղվող միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափ:

9381_b.jpg (1670×1113)

9375_b.jpg (1670×1113)

9377_b.jpg (1670×1113)

9379_b.jpg (1670×1113)

9374_b.jpg (1670×1113)


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: