ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իտալիան արգելափակել է Գուայդոյին ժամանակավոր նախագահ ճանաչելու վերաբերյալ ԵՄ-ի հայտարարությունը

BBC.com

Իտալիան արգելափակել է Խուան Գուայդոյին Վենեսուելայի ժամանակավոր նախագահ ճանաչելու վերաբերյալ Եվրամիության հայտարարությունը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է գործակալության Բրյուսելի դիվանագիտական աղբյուրը:

«Իմ ունեցած տեղեկատվության համաձայն՝ Իտալիան ԵՄ-ի անդամ երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարների՝ հունվարի 31-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում Բուխարեստում կայացած ոչ պաշտոնական հանդիպմանը վետո է դրել ԵՄ-ի անունից հայտարարության վրա, որը պետք է աներ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, և որում ասվում էր, թե ԵՄ-ն կճանաչի Գուայդոյին, եթե չկազմակերպվեն նոր նախագահական ընտրություններ»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ արդյունքում հայտարարվել է Եվրամիության կողմից Ուրուգվայի հետ համատեղ փետրվարի 7-ին Մոնտեվիդեոյում Վենեսուելայի խնդրով միջազգային շփման խմբի առաջին նախարարական հանդիպման անցկացման մասին: Մի խումբ դիտորդների կարծիքով՝ Վենեսուելայի վերաբերյալ Եվրամիության հայտարարության հետ կապված իրադրությունը  հերթական հավաստումն է այն բանի, որ ԵՄ-ի անդամ երկրների շրջանում միասնություն չկա արտաքին քաղաքականության հարցերում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: