ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում հայերի թողած գանձերը հանգիստ չեն տալիս անգամ օրինապահներին

Դիարբեքիրում անօրինական կերպով պեղումներ կատարելու մեղադրանքով 8 հոգի է ձերբակալվել, որոնցից 4-ը ոստիկաններ են: Պարզվել է, որ ոստիկանները զրահապատ մեքենա են բերել, որպեսզի ցույց տան, թե պեղումներն իբր օրինական են կատարվում: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում են «Հյուրիեթ» և «Ակօս» պարբերականները: 

Անցած շաբաթ Դիարբեքիրի անվտանգության տնօրինության Մաքսանենգության և կազմակերպված հանցագործությունների բաժանմունքը ծանուցում է ստացել, թե անօրինական պեղումներ են արվում: Կատարված հետաքննության արդյունքում ձերբակալվել են Սիլվանի նահանգային անվտանգության տնօրեն Օմեր Օզթյուրքը, քննիչի օգնականներ Բեքիր Բ.-ն և Սերքան Ջ.ն, ինչպես նաև ոստիկաններ Ալի Փ.-ն ու Աբդյուլմյուդալիփ Գ.-ն:

Սույն ոստիկանների հետ են եղել ևս 4 հոգի: 8 հոգանոց խումբը հազիվ էր 1 մ խորությամբ փոս փորել, երբ նրանց հետևած ոստիկանները հանցանքի վայրում ձերբակալել են նրանց:

Կասկածյալները Դիարբեքիրի անվտանգության տնօրինության Մաքսանենգության և կազմակերպված հանցագործությունների բաժանմունքում հարցաքննվելուց հետո ուղարկվել են Արդարադատության վարչություն: Կասկածյալները կեղծ ցուցմունք են տվել, թե իբր որոնել են ՔԱԿ-ի անդամների թաղած ոսկիներն ու դրամները: Սակայն հետաքննությունը պարզել է, որ իրականում նրանց նպատակն է եղել գտնել հայերից մնացած գանձերը:

8 հոգանոց խմբի բոլոր անդամները կալանավորվել են ու բանտարկվել: Պարզվել է, որ գանձ գտնելու գործում ընդգրկված է եղել նաև հանցագործներից մեկի մայրը, ով, որդուն հեռախոսով խորհուրդներ տալով, փորձել է ուղղորդել նրան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    14 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: