ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իտալական դիզայն, հայկական արտադրանք. Հայաստանում 150 նոր աշխատատեղ կբացվի

http://www.ceramisia.it

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես նշել է, որ շուտով Հայաստանում արտադրվելու է իտալական դիզայնով հայկական արտադրանք․ «Հուլիսին Իտալիայի Նախագահ Սերջիո Մատարելան Նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով այցելեց Հայաստան։ Պատվիրակության կազմում էին նաև մի շարք գործարարներ։ Այցից հետո Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոյի հետ համատեղ ջանքերով և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հետաքրքրվածության շնորհիվ կհիմնվի կերամիկայից սպասքի արտադրություն 150 աշխատատեղերով և ընդլայնման մեծ հնարավորությամբ։ Արտադրության մեջ օգտագործվող հումքը կլինի հայկական, իսկ որոշ անհրաժեշտ նյութեր կներկրվեն եվրոպական այլ երկրներից, քանի որ Հայաստանում դրանք չկան։

Ի դեպ, ընկերությունը նախապես պլանավորել էր արտադրությունը հիմնել մեր հարևան երկրներից մեկում», - նշել է փոխնախարարը` ընդգծելով, որ նախարարությունը իր լիազորությունների շրջանակում ակտիվ աջակցում է այս ծրագրին։ 
Բրենդին կարող եք ծանոթանալ այս հղումով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: