Հայաստանն իր հաստատուն քայլերն է կատարում` որպես ազատ, ժողովրդավար և իր հարևանների հետ խաղաղության ու համերաշխության ձգտող պետություն․ Գարեգին Բ
Փետրվարի 4-ին Ավստրալիայի Նյու Սաութ Վելսի նահանգային խորհրդարանում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ավստրալիա կատարած հովվապետական այցի առիթով: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսին խորհրդարանում դիմավորել է նահանգապետուհի Գլադիս Բերեջիկլյանը:
Ընդունելության ընթացքում Վեհափառ Հայրապետին բարիգալստյան խոսքով ողջունել են տիկին նահանգապետուհին և նահանգային խորհրդարանի պետարանի նախագահ տիար Ջոն Աջական:
Այնուհետև ընդունելության մասնակիցներին, նաև տարբեր Եկեղեցիների ու հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին սրտագին բարեմաղթանքներով ողջունել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը` շնորհակալություն հայտնելով հանդիպման բարեպատեհ հնարավորության համար:
«Ձեր միասնական ներկայությունը այս հանդիպմանը գեղեցիկ վկայություն է հայ ժողովրդի, Հայ Եկեղեցու հանդեպ հարգանքի և բարեկամության:
Աստծո կամոք Մենք վերստին առիթն ունեցանք այցելելու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի Մեր սիրելի ժողովրդին՝ բերելու նրանց հայրենիքի, Սուրբ Էջմիածնի լույսն ու օրհնությունը, հայրական Մեր սերը և քաջալերանքը՝ հոգևոր միասնության, քրիստոնեական արժեքներին հավատարմության մեջ շարունակելու իրենց ազգային-եկեղեցական կյանքի առաջընթացը:
Մենք եկել ենք նաև Հայ Եկեղեցու և Մեր ժողովրդի երախտագիտությունը հայտնելու Ավստրալիո կառավարությանը, նահանգային, քաղաքային բարեսեր իշխանություններին, որ բարյացակամությամբ աջակցում են հայ համայնքին այս գեղատեսիլ մայրցամաքում կազմակերպելու ու զորացնելու հայոց ազգային-եկեղեցական կյանքը: Ավստրալաբնակ հայորդիները, ի գնահատումն իրենց հանդեպ դրսևորված բարեկամական ու սիրառատ վերաբերմունքի, իրենց ձեռքբերումներն ու հաջողությունները ծառայեցնում են հյուրընկալ այս պետության բարգավաճմանը, հասարակական կյանքի զարգացմանը, մշակույթին ու գիտությանը: Այսպիսի հիանալի օրինակ է Նյու Սաութ Ուելս նահանգի վարչապետի բարձր պաշտոնը ստանձնած մեծազնիվ տիկին Գլադիս Բերեջիկլյանի գովարժան և արդյունավոր գործունեությունը, ով մեր ժողովրդի դուստրը և մեր Սուրբ Եկեղեցու հարազատ զավակը լինելով՝ իր կարևոր գործունեությամբ տարիներ շարունակ մեծ ներդրում է բերում Ավստրալիայի քաղաքական և հասարակական կյանքի առաջընթացին: Մենք մեծ ուրախությամբ տիկին Գլադիս Բերեջիկլյանին հանդիպել ենք հայրենի մեր երկրում՝ զգալով նրա հավատքի ու աստվածսիրության ջերմությունը, ազգասիրությունն ու հայրենասիրությունը: Հպարտ ենք, որ մեր ժողովուրդն ունի այսպիսի օրհնյալ զավակներ, ովքեր իրենց կյանքով ու գործով հավելում են պատիվն ու հեղինակությունը մեր ժողովրդի:
Մեզ համար, սիրելիներ, որպես Հայ Եկեղեցու հոգևոր պետի և առաջին սպասավորի, հոգու բերկրանք է տեսնել այն սերն ու հարգանքը, որ մեր ժողովրդի զավակները` իբրև արժանավոր և օրինապահ քաղաքացիներ, վայելում են Ավստրալիայում», - ասաց Վեհափառ Հայրապետը:
Իր խոսքում Նորին Սրբությունն անդրադարձ է կատարել նաև դարերի ընթացքում հայ ժողովրդի կողմից դիմագրաված փորձություններին և հայրենիքի առջև ներկայիս ծառացած մարտահրավերներին: «Դարերի ընթացքում մեր ժողովուրդը քրիստոնական իր հավատքով ստեղծեց բարձր մշակույթ, գիր ու դպրություն, հաղթահարեց բազում փորձություններ ու ավերներ, վերապրեց Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը և այսօր իր նոր կյանքի հաղթանակներն ու հաջողություններն է կերտում: Լինելով վերստին անկախացյալ երիտասարդ պետություն, դիմագրավելով արդի ժամանակի մարտահրավերներն ու խնդիրները, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակումը, Հայաստանի ու Արցախի սահմաններում պատերազմական իրավիճակը՝ Հայաստանն իր հաստատուն քայլերն է կատարում` որպես ազատ, ժողովրդավար և իր հարևանների հետ խաղաղության ու համերաշխության ձգտող պետություն: Հայ ժողովրդի առջև կանգնած է նաև Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման և արցախահայության ազատ ու անկախ կյանքի արդար իրավունքի հաստատման կարևորագույն խնդիրը: Արցախի պետությունը պատմական Հայաստանի մաս և հայոց հող լինելով՝ Խորհրդային իշխանությունների կողմից բռնակցվել էր Ադրբեջանին, սակայն ինքնորոշման արդար սկզբունքով Արցախը հաստատեց իր անկախությունը և այսօր պայքարում է ազատ ապրելու իր իրավունքը պաշտպանելու համար», - նշեց Վեհափառ Հայրապետը:
Խոսելով ավստրալիահայ համայնքի ազգային ու հոգևոր կյանքի մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց, որ հայորդիների աշխույժ գործունեությունը նաև մեծ ու կարևոր նպաստ է Հայաստանի և Ավստրալիայի փոխհարաբերությունների և փոխգործակցության ամրապնդմանը: Վեհափառը հույս հայտնեց, որ երկրների բարեկամությունն ու համագործակցությունն առավել կարդյունավորվի դիվանագիտական առաքելությունների գործունեությամբ և Հայաստանի Հանրապետության և Ավստրալական Միության պատկան մարմինները առաջիկայում համապատասխան քայլեր կնախաձեռնեն դիվանագիտական կապերի հաստատման համար:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Տերն Իր երկնառաք շնորհները բաշխի Ավստրալիային և նրա ժողովրդին` պահելով սիրո, խաղաղության և համերաշխության մեջ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 14%
Քամի՝ 1,54 կմ/ժ