ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սա կյանք է, ամեն ինչ կարող է տեղի ունենալ. Մխիթարյանը՝ խաղադաշտ վերադառնալու մասին

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալի» մինչև 23 տարեկանների թիմի կազմում «Վեստ Հեմի» դեմ Անգլիայի երիտասարդական առաջնության (Պրեմյեր լիգա-2) 16-րդ տուրի խաղին մասնակցելուց հետո կիսվել է տպավորություններով: Այդ հանդիպումն անավարտ էր մնացել վատ եղանակային պայմանների (մառախուղ) պատճառով: Առաջին խաղակեսից հետո «Արսենալը» հաղթում էր 3:0 հաշվով, հայտնում է News.am-ը:

«Որոշ ժամանակ անց ես վերադարձա խաղադաշտ: Հանդես եկա մինչև 23 տարեկանների թիմի կազմում, ինչի համար ուրախ եմ: Հույս ունեմ, որ այլևս չեն լինի վնասվածքներ և կշարունակեմ խաղալ:

Շնորհակալ եմ բոլորին, ովքեր աշխատում էին ինձ հետ՝ բժշկական անձնակազմ, ֆիզպատրաստության մարզիչ և, նույնիսկ, թիմակիցներ: Նրանք աջակցում էին ինձ ամեն օր: Սա կյանք է, ամեն ինչ կարող է տեղի ունենալ: Հույս ունեմ, որ այլևս ոչ ոք վնասվածք չի ստանա, և թիմն ամբողջական կազմով կպատրաստվի հաջորդ խաղերին:

Ցավոք, չկարողացանք ավարտել հանդիպումը: Խաղն անավարտ մնաց, բայց անցկացրինք հրաշալի առաջին խաղակես: Կարծում եմ՝ ամեն բան լավ կատարեցինք: Խփեցինք 3 գոլ, խաղում էինք լավ ֆուտբոլ և կարող էինք մեծացնել առավելությունը: Երբեք չէր եղել, որ իմ մասնակցությամբ հանդիպումը դադարեցվեր ընդմիջմանը»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Արսենալի» կայքը:

Հիշեցնենք, որ 30-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտից բացակայում էր դեկտեմբերի 19-ից, երբ վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում: 

«Արսենալը» հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 9-ին՝ Պրեմյեր լիգայի 27-րդ տուրում հյուրընկալվելով հետնապահ «Հադերսֆիլդին»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: