ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերժ Թանկյանն ու նրա կինն աջակցել են Հայաստանում բնակվող 200 անապահով ընտանիքների

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը՝ տիկնոջ Անժելա Թանկյանի հետ օգնել է Հայաստանի տարբեր բնակավայրերի ավելի քան 200 անապահով ընտանիքների: «Արմենպրես»-ը ներկայացնում է այս առնչությամբ տրամադրված հաղորդագրությունն ամբողջությամբ.

«Արդեն որերորդ տարին է` Սերժ և Անժելա Թանկյանները «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության գլխավորությամբ և «Դասավանդի́ր, Հայաստան» հիմնադրամի, «Կանանց ռեսուրսային կենտրոն» և «Բարի մամա» ՀԿ-ների հետ համատեղ իրականացնում են բարեգործական ծրագրեր` ուղղված Հայաստանում աղքատության հաղթահարմանը:

Հերթական բարեգործությունն իրականացվեց 2018-2019 թթ. ձմռանը, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Կոտայքի մարզերի և Երևանի` ավելի քան 200 անապահով ընտանիքներ ներառվեցին սննդամթերքով ապահովման եռամսյա ծրագրում:

Թանկյան ընտանիքը տարիներ շարունակ եղել է այն հայ ընտանիքների կողքին, որոնք տարբեր պատճառներով հայտնվել են դժվար իրավիճակում, անգնահատելի և երախտագիտության արժանի աջակցություն ցուցաբերելով նրանց»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: