ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում հայկական ծագում ունեցող թեկնածուներ են փնտրվում վարկաբեկելու նպատակով

msr.center

Թուրքիայում մարտի վերջին սպասվող ՏԻՄ ընտրություններին ընդառաջ` թեկնածուները փորձում են մրցակիցների մեջ հայկական արմատներ գտնել` նրանց «վարկաբեկելու» համար: Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը` վկայակոչելով Artigercek.com կայքէջը:

Համաձայն աղբյուրի` այդ առումով աչքի են ընկնում հատկապես իշխող Արդարություն և զարգացում (Adalet ve Kalkınma Partisi / AKP) կուսակցությունից առաջադրված թեկնածուները, որոնք չեն խնայում անգամ սեփական կուսակցության անդամներին` քրքրելով նրանց տոհմերի գրանցամատյանները:

Այդ մասին մասնավորապես «Հաբերթյուրք» պարբերականի հեղինակներից Մուհարեմ Սարըքայան, անդրադառնալով ԱԶԿ-ի ցուցակով Անկարայում առաջադրված թեկնածու Մեհմեդ Օզհասեքիին, գրում է. «… Մինչև իսկ (մրցակիցները-Ակունքի խմբ.) այն կետին են հասել, որ քրքրել են բոլոր գրանցամատյանները, որպեսզի գտնեն, թե Մեհմեդ Օզհասեքիի ազգականների մեջ եղե՞լ են արդյոք Հակոբ, Արթին, Արման, Կարո, Գրիգոր, Վարդան, Զոհրապ կամ նման` հայերի շրջանում տարածված որևէ անուն կրող անձինք: Որոշված է եղել, որ եթե նման մի հոգի էլ գտնվեր, դրա մասին հրապարակվեր հանրությանը. ասացին, որ չեն կարողացել գտնել…»:

Հիշեցնենք, որ Թուրքիայում ընդունված երևույթ է մարդկանց, հատկապես` քաղաքական գործիչներին և պաշտոնյաներին «վարկաբեկել»` նրանց ոչ թուրքական, հատկապես հայկական ծագումը մատնանշելու միջոցով: Նման շատ դեպքեր են գրանցվել Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ, որոնցից հիշատակման է արժանի հատկապես 2008 թ. տեղի ունեցած դեպքը, երբ Ժողովրդահանրապետական (Cumhuriyet Halk Partisi / CHP) կուսակցության պատգամավոր Ջանան Արըթմանը հրապարակ բերեց Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Աբդուլլահ Գյուլի մոր հայ լինելու վարկածը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: