ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում միայն ազգային պատկանելիության համար մարդկանց չեն պահում կամ տանջում. Դավիթ Բաբայան

Panorama.am

Արցախի Հանրապետությունում երկու տարի պատիժ կրելուց հետո օրերս կալանավայրից ազատ արձակված ադրբեջանցի Էլնուր Հուսեյնզադեն չի ցանկանում վերադառնալ Ադրբեջան։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ Նա նշեց, որ Հուսեյնզադեն ցանկություն է հայտնել տեղափոխվել երրորդ երկիր։

«Այդ քաղաքացին ի սկզբանե հայտարարել էր, որ չի ցանկանում վերադառնալ Ադրբեջան, հետևաբար նա կմեկնի երրորդ երկիր, սակայն թե որ երկիր՝ չենք կարող ասել, քանի որ հնարավոր է նրան հետագայում ադրբեջանական կողմը հետապնդի», – ասաց նա՝ նշելով, որ համապատասխան ծառայություններն անելու են հնարավոր ամեն ինչ՝ որպեսզի տվյալ այդ անձը տեղափոխվի այլ երկիր։

«Տվյալ անձը պատիժ կրելուց հետո ազատ է արձակվել։ Արցախում միայն ազգային պատկանելիության համար մարդկանց չեն պահում կամ տանջում, դա խորթ է մեր քաղաքակրթությանը»,–ասաց նա։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով երկու տարի ազատազրկման դատապարտված Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն Արցախի ոստիկանության ՔԿՎ քրեակատարողական  հիմնարկում պատիժը կրելուց հետո,  2019թ. փետրվարի 2-ին ազատ է արձակվել:

Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն մեղադրվում էր այն բանի համար, որ հանդիսանալով  Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 157-րդ մոտոհրաձգային բրիգադի հետախուզական վաշտի զինծառայող, 2017թ. փետրվարի 1-ին, ժամը 15.00-ի սահմաններում, առանց պատշաճ թույլտվության Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի ուղղությամբ ապօրինի հատել էր Արցախի Հանրապետության զինված ուժերի կողմից պահպանվող պետական սահմանը, մտել մարտական դիրքի խրամուղի, որից հետո ձերբակալվել էր պետական սահմանի հսկողությունն իրականացնող ստորաբաժանման ծառայողների կողմից:



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 0 կմ/ժ
    19 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: