ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է ՀԲԸՄ «Ալեքսանդր» վարժարան և «Ալեքսանդր» տարեցների տուն

@ Nuran Zorlu

Ավստրալիայում հովվապետական այցով գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը փետրվարի 6-ին այցելեց ՀԲԸՄ «Ալեքսանդր» վարժարան` ուղեկցությամբ իր շքախմբի, Ավստարալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի և թեմի եկեղեցականների: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:                        

Ի պատիվ Կաթողիկոսի այցելության՝ «Ալեքսանդր» վարժարանի աշակերտները հանդես եկան գեղարվեստական հայտագրով` իրենց երգերով և արտասանություններով զարմանք պատճառելով Վեհափառ Հայրապետին, հոգևորականաց դասին և ներկաներին: 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ուրախություն հայտնելով կրթօջախի լուսավոր հարկի ներքո գտնվելու հնարավորության համար, նշեց, որ յուրաքանչյուր հայորդի, իր հայացքն ուղղելով Հայոց Հայրապետին, նրա անձի մեջ մարմնավորված է տեսնում Հայաստանն ու Ս. Էջմիածինը: Դա ճշմարիտ նկատելով Ավստրալիայի հեռավոր ափերում բնակվող հայորդիների համար` Նորին Սրբությունը հաստատեց. «Մենք Հայաստանն ու Ս. Էջմիածինը տեսնում ենք այստեղ, ձեր մեջ: Հայաստանն այստեղ փոքրիկ անուշիկ զավակներն եք: Այստեղ Հայաստանի շունչ է, տեսիլքն է,  Հայաստանի հույսն է, որ այս երեխաների անձերի մեջ է կերպավորված, այս մանուկների անձերով է ներկայանում մեզ…: Այս երխաները մեր Ս. Էջմիածնինն են, այս երեխաները կերպավորում են այդ սրբությունը ու նվիրականությունը: Այս երեխաները նաև այս կառույցն են, երաշխավորն են այս կառույցի հարատևության: Այս երեխաներով այս գաղութն ապրելու է, ..նրանք պիտի հասակ առնեն, ընտանիք կազմեն, զավակներ ունենան: Եվ իրենց զավակներին պիտի ցանկան առաջնորդել այս հաստատությունը՝ «Ալեքսանդր» վարժարանը, որովհետև այստեղ նրանք գուրգուրանք ու սեր են տեսել, այստեղ նրանք կայացել ու ձևավորվել են, այստեղ նրանք իրենց նկարագիրը, հայկական ոգին, հայկականության կերպարն են ստացել, այստեղ կերտվել են որպես ազգի զավակներ»:

Անդրադառնալով աշակերտների տպավորիչ ելույթներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ ճշմարիտ հայրենասիրությունն այն աշխատանքն է, որ այսօր տարվում է համայնքի մանուկների հետ, որի շնորհիվ նրանք հասակ են առնում հայաշունչ, հայրենասեր, ազգասեր, ազգին պատիվ բերող հայորդիներ, ազգի կյանքը դեպի հավերժություն տանող ազգի զավակներ: «Ավելի մեծ հայրենասիրություն, ավելի մեծ ազգասիրություն, ավելի մեծ աստվածսիրություն և էջմիածնասիրություն գոյություն չունի, քան այն աշխատանքը, որ իրականացնում են մանկավարժները մեր զավակների հետ:

… Մենք ծափահարում էինք երեխաների տաղանդի դրսևորման համար, բայց առավել չափով ծափահարում էինք իբրև գնահատանք այն աշխատանքի, որ իրականացվում է այս հարկի ներքո ողջ անձնակազմի կողմից: Ի՜նչ ահռելի աշխատանք, ինչպիսի՜ ահռելի ծավալ: Որքա՜ն նվիրում, որքա՜ն համբերություն, որքա՜ն սեր, որքա՜ն ներդրում, որքա՜ն հանձնառության, զոհաբերության ոգի է անհրաժեշտ, որպեսզի երեխաներին մատուցես այս ամենը, որ երեխան հիշի, մտաբերի և արտաբերի այնքան սիրով», - հավելեց Հայոց Հայրապետը` իր գնահատանքն ու օրհնությունը փոխանցելով մանկավարժներին, հոբարձուներին և տնօրենին, նաև շնորհակալություն հայտնելով բոլոր այն անձանց, որոնք իրենց աշխատանքը, իրենց ժամանակն ու կյանքը ընծայաբերում են հայ մանուկին, հայոց ազգի ու Հայաստանի հավերժության, Ս. Էջմիածնի հավերժական գոյության համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ այստեղ դրսևորված սերն իր հոգում պիտի տանի և դարձնի աղոթք Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Իջման Ս. Սեղանի առջև ավստրալիահայության և աշխարհասփյուռ մեր ժողովրդի համար, որպեսզի ապրեն երկնատուր շնորհների ներքո և կերտեն Հայաստանի, Ս. Էջմիածնի և համայն հայության լուսավոր կյանքը:

Այցի առիթով Վեհափառ Հայրապետը նվերներ փոխանցեց վարժարանին և տնօրենությանը, իսկ մանուկներին ընծայեց Սուրբ Էջմիածնի խաչիկներ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: