ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բակո Սահակյանը մասնակցել է ոստիկանության կոլեգիայի նիստին

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին մասնակցել է Արցախի Հանրապետության ոստիկանության 2018 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին:
Իր ելույթում Բակո Սահակյանը նշել է, որ 2018 թվականն ակտիվ ժամանակաշրջան էր, որի ընթացքում Արցախի Հանրապետության ոստիկանությունը ծավալուն աշխատանք է տարել հանրապետությունում կայունության պահպանման, հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի և անվտանգության ապահովման ուղղությամբ:
Նախագահը հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության գործունեությունը, ընդհանուր առմամբ, գնահատել է բավարար:
«Համակարգի առջև դրված են կարևոր և պատասխանատու խնդիրներ: Անհրաժեշտ է շարունակել հետևողական աշխատանքը՝ ուղղված բնակչության անվտանգության ապահովմանը, հասարակական կարգի պահպանմանը, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանությանը, հանցավորության դեմ պայքարի կազմակերպմանը», - ընդգծել է Նախագահ Սահակյանը: 
Երկրի ղեկավարը նշել է, որ ոստիկանությունն ունի համապատասխան ներուժ այդ խնդիրները հաջողությամբ լուծելու համար՝ համոզմունք հայտնելով, որ գերատեսչության յուրաքանչյուր աշխատակից քաջ գիտակցում է իր ծառայության կարևորությունը և պատասխանատվության բարձր աստիճանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: