ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Էստոնիայի ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ

facebook.com

Փետրվարի 7-ին պաշտոնական այցելությամբ Տալլին ժամանած ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց e-Estonia ցուցասրահ, որտեղ ծանոթացավ Էստոնիայի էլեկտրոնային կառավարման ձեռքբերումներին և մատուցվող ծառայություններին: Այս մասին նշված է ՀՀ արտաքին գործերի նախարարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

Այնուհետև նախարար Մնացականյանը, Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և ԷԿԵՆԳ-ի ներկայացուցիչների հետ հանդիպեց Էստոնիայի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերությունների՝ Security Software OÜ, Levira, Votemo, Proekspert AS ներկայացուցիչների հետ, ծանոթացավ վերջիններիս ծառայություններին և ոլորտում արձանագրված նոր հաջողություններին:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծեց, որ բարձր տեխնոլոգիաները, սմարթ զարգացումը և թվային ոլորտը հանդիսանում են կառավարության զարգացման օրակարգի գերակա ուղղությունները: Նա նշեց, որ Հայաստանը և Էստոնիան այս ոլորտում կիսում են նույն տեսլականը և հանձնառությունը, որը համագործակցության լավ հեռանկարներ է բացում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 72%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: