ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրաքում ամերիկյան ներկայությունը սկսել է նյարդայնացնել պաշտոնական Բաղդադին

iranian.com

Իրաքի խորհրդարանի առաջիկա նիստում քվեարկության կդրվի  ԱՄՆ հետ անվտանգության համաձայնագիրը չեղարկելու մասին օրինագիծ: Բաղդադին նման նախաձեռնությամբ հանդես գալու է դրդել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով հայտարարել էր, որ ամերիկյան զորքերն Իրաքում մնում են Իրանին հետևելու համար:

Սա լուրջ դժգոհություններ է առաջացել Իրաքի իշխանությունների մոտ. ընդ որում, Թրամփի հայտարարությունը քննադատում են թե´ իշխանությունների, թե´ ընդդիմության ներկայացուցիչները` ընդգծելով, որ դա Իրաքի ինքնիշխանության և Սահմանադրության կոպիտ խախտում է:

Սա առաջին տարաձայնությունը չէ Իրաքի իշխանությունների և ԱՄՆ-ի միջև` կապված Իրաքում ամերիկյան ռազմական ներկայության հետ. Բաղդադում լուրջ վրդովմունք էր առաջացրել 2018 թվականի դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի չհայտարարված այցն Իրաքի «Այն ալ-Ասադ» ավիաբազա:

Իրաքում հասարակության մի ստվար մասը պահանջում է ամերիկյան զորքերի դուրսբերում երկրից, 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանություններն էլ աչքի չեն ընկնում իրենց ամերիկամետությամբ: Սակայն հավանականությունը, որ օրինագիծը կընդունվի, փոքր է. թեև հայտարարվել է Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հաղթանակի մասին, սակայն Բաղդադում հասկանում են, որ ահաբեկչության սպառնալիքը երկրի համար շարունակում է բարձր մնալ, և սեփական ուժերով դրան դիմագրավելն այս պահի դրությամբ այդքան էլ իրատեսական չէ:

Թրամփի հայտարարությանն Իրաքի իշխանությունների նման արձագանքը խոսում է այն մասին, որ Վաշինգտոնի համար Իրաքում գործելն այլևս այդքան էլ հեշտ չի լինելու: Սակայն սա չի նշանակում, որ Թեհրանն Իրաքում գործելու քարտ-բլանշ է ստանում. Իրաքի իշխանությունները հետաքրքրված չեն երկրում իրանական ազդեցության մեծացմամբ: Բացի այդ, և´ Բաղդադում, և´ Թեհրանում հասկանում են, որ Վաշինգտոնը հանգիստ չի նայելու Իրաքում իրանական ազդեցության աճին և դրա դեմ քայլեր է ձեռնարկելու: Ուստի, Իրաքի իշխանություններին անհրաժեշտ է բավականին զգուշավոր և հավասարակշռված քաղաքականություն վարել` երկիրն Իրան-ԱՄՆ հակասությունների թատերաբեմի  չվերածելու համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: