ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Էստոնիայի վարչապետի հետ

MFA of Armenia

Փետրվարի 8-ին պաշտոնական այցով Տալլինում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին ընդունեց Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և հասարակության հետ կապերի վարչությունը

Զրուցակիցներն հանգամանալից քննարկել են հայ-էստոնական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով, որ երկու ժողովուրդների միջև դարերի պատմություն ունեցող բարեկամական կապերն ամուր հիմք են ստեղծում երկկողմ օրակարգն առավել հարստացնելու և դրա առևտրատնտեսական բաղադրիչը որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար:

Էստոնիայի վարչապետը և Հայաստանի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Եվրամիություն միջև գործընկերության շուրջ: Այդ առնչությամբ նախարար Մնացականյանը խորհրդանշական է համարել այցն Էստոնիա՝ որպես Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն առաջինը վավերացրած ԵՄ երկիր: ԱԳ նախարարը հավելել է, որ Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության նոր իրավական հիմք հանդիսացող ՀԳԸՀ-ը նաև կարևոր գործիք է կառավարության զարգացման օրակարգն առաջ մղելու համար:

ԱԳ նախարարը զրուցակցին ներկայացրել է նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումները՝ ընդգծելով կառավարության հանձնառությունը կյանքի կոչելու  բարեփոխումների լայն օրակարգ, որի առանցքը նորարարության և տեխնոլոգիական առաջընթացի վրա հիմնված տնտեսության խթանումն է: Անդրադառնալով բարձր տեխնոլոգիաների և ստեղծագործ կրթության ոլորտում Հայաստանի ձեռբերումներին և զուգահեռներ անցկացնելով այս ոլորտում Էստոնիայում առկա փորձի հետ՝ նախարար Մնացականյանը համոզմունք հայտնեց, որ միասնական աշխատանքի և համատեղ նախաձեռնութունների շնորհիվ հնարավոր կլինի կյանքի կոչել բազմաթիվ փոխշահավետ ծրագրեր:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը զրուցակցին ներկայացրել է նաև 2019թ. Հայաստանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխահային կոնգրեսի նախապատրաստական աշխատանքները և հույս հայտնել, որ էստոնական առաջատար ընկերություններն իրենց ակտիվ մասնակցությունը կունենան այս միջոցառմանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: