ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ս. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների` Արիստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի և Դանիելի հիշատակության օր

Edgar Harutyunyan

Արիստակեսը Ս. Գրիգոր Լուսավորչի կրտսեր որդին էր և շատ վաղ հասակից մտել էր վանական կյանք: Եպիսկոպոս է ձեռնադրվել իր հոր կողմից` դառնալով նրա գործակիցը: 325 թվականին մասնակցել է Նիկիայի Ա տիեզերաժողովին: Արիստակեսը հոր մահից հետո դարձել է հայոց հայրապետ: Սպանվել է 333 թվականին Չորրորդ Հայքի Արքեղայոս իշխանի կողմից՝ նրա անուղղելի վարքը քննադատելու համար և թաղվել Թիլ ավանում:

Վրթանեսը Լուսավորչի անդրանիկ որդին էր: Ամուսնացած էր և ուներ երկու զավակ՝ Գրիգորիսը և Հուսիկը: Եղբոր մահից հետո բազմել է Հայոց հայրապետական աթոռին: Թեև Հայաստանում քրիստոնեությունը հաստատվել էր որպես պետական կրոն, սակայն բազմաթիվ վայրերում դեռևս գոյություն ուներ հին հավատը: Այդ պատճառով Վրթանես հայրապետն ամենամյա մեծահանդես պաշտամունք էր կազմակերպում Տարոնում՝ հեթանոսությունն աստիճանաբար վերացնելու համար: Վրթանեսը վախճանվել է 341 թվականին և թաղվել Դարանաղյաց Թորդան ավանում, Լուսավորչի նշխարների մոտ: Գրիգորիսը Վրթանեսի ավագ որդին էր: Նա Հայ Եկեղեցու կողմից հարևան հեթանոս ազգերի մեջ քրիստոնեությունը տարածելու ջանքեր է գործադրում: Նահատակվում է մազքութների Սանեսան թագավորի հրամանով, իսկ մարմինն իր սարկավագների ձեռքով ամփոփվում է Արցախի Ամարաս ավանում, որտեղ 489 թվականին Աղվանից Վաչագան թագավորի օրոք, սրբի նշխարների վրա կառուցվում է Ս. Գրիգոր եկեղեցին: Հուսիկը Վրթանեսի կրտսեր որդին էր: Ամուսնացած էր հայոց Տիրան արքայի դստեր հետ և ուներ երկու  զավակ` Պապը և Աթանագինեն: 341 թվականին նա ընտրվում է կաթողիկոս: Հուսիկ հայրապետը, ընդդիմանալով Տիրանին, ով ցանկանում էր Հուլիանոս Ուրացողի պատկերը դնել եկեղեցում, նրա հրամանով 347 թվականին բրածեծ նահատակվում է և ամփոփվում Թորդանում: Դանիել Ասորի եպիսկոպոսը, ով հռչակված էր սրբակյաց կենցաղով և ծերության ժամանակ մենակյաց կյանք էր վարում Տարոնի Հացյաց Դրախտ կոչված վայրում, Հուսիկ հայրապետի սպանությունից հետո հրավիրվում է կաթողիկոսանալու: Առաջին հանդիպման ժամանակ խիստ հանդիմանում է արքային` մեղադրելով Հուսիկ հայրապետի սպանության մեջ, որի համար արքայի հրամանով խեղդամահ է արվում: Նրա երկու աշակերտները` Եպիփանը և Շաղիտան, նրա մարմինը  թաղում են Հացյաց Դրախտ մենաստանում, հայտնում է Qahana.am-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: