ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանի հայերը պատասխանել են ադրբեջանցիներին. ապամոնտաժեք Սաֆարովի արձանը Մարնեուլում

Վրաստանում գործող «Լեռնաշխարհ» հայկական հասարակական կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ի պատասխան նախօրեին՝ Թբիլիսիում ադրբեջանցիների անցկացրած բողոքի ակցիայի, որի մասնակիցները պահանջում էին ապամոնտաժել Ախլքալաքի Բուգաշեն գյուղում տեղադրված Ղարաբաղյան պատերազմի մասնակից Միխայիլ Ավագյանի հուշարձանը, հայտնում է РУСАРМИНФО-ն:

«Վերջին շրջանում ադրբեջանական համայնքը մեծ աղմուկ է բարձրացրել Միխայիլ Ավագյանի հուշարձանի տեղադրման կապակցությամբ: Եթե այդ գյուղի բնակչի հուշարձանի տեղադրումը կարող է այդքան մեծ աղմուկ բարձրացնել, ապա մենք պահանջում ենք ապամոնտաժել Լեջբադին գյուղում (Մարնեուլ) Ադրբեջանի ազգային հերոս, Ղարաբաղյան պատերազմի մասնակից Ջալիլ Սաֆարովի հուշարձանը», - ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Հայտարարությունում խիստ քննադատության է ենթարկվում նաև ադրբեջանական աղբյուրներում կեղծ տեղեկության տարածումը, որ իբր Միխայիլ Ավագյանն Աբխազիայի պատերազմի ժամանակ կռվել է Վրաստանի դեմ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    25°  13° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: