ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արծրուն Հովհաննիսյանը՝ զինվորի մահվան լուրը չհայտնելու մասին

Armeniasputnik.am

Ամանորի գիշերը պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանի մահվան մասին տեղեկություն չեն հրապարակել, բայց և չեն թաքցրել։ Պաշպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում այսպես է պարզաբանել, թե ինչու նախարարությունը չի հայտնել զինծառայողի մահվան մասին։

Ինչպես հայտնում է News.am-ը` նույն խնդրին Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը․ «Եթե այդ ժամանակ զինվորի մահվան մասին տեղեկությունը հրապարակվեր, հնարավոր է՝  քննությանը խանգարեր»,- ասել է նա՝ հավելելով․ «Նախաքննություն է ընթանում, և հանգամանքները ճշտելու կարիք կա։ Մենք չգիտենք՝ ինչ հանգամանքներում է եղել դեպքը»։

Նա համաձայնել է լրատվամիջոցի դիտարկմանը, որ նախկինում այսպիսի ուշացում չէր եղել, բայց և պնդել է, որ «հաշվի առնելով որոշակի հանգամանքներ՝ այս պարագայում քննությանը կխանգարեր»։

Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին Պաշտպանության նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն որևէ տեղեկություն չեն հայտնել:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    7 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: