ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մարմնամարզության լեգենդ Ալբերտ Ազարյանը 90 տարեկան է

Sputnik Armenia

Հայկական և համաշխարհային մարմնամարզության լեգենդ Ալբերտ Ազարյանը տոնում է ծննդյան 90-ամյակը: Ծնվել է 1929 թ. փետրվարի 11 –ին: 1949 թ. նրա ընտանիքը Վանաձորից տեղափոխվել է Երևան:

Ալբերտ Ազարյանը բնածին օժտվածությամբ մարզիկ էր: Թեև  բավականին ուշ սկսեց պարապել մարմնամարզությամբ, բայց չափազանց կարճ ժամանակում անվանի դարձավ Հայաստանում, ԽՍՀՄ-ում և աշխարհում :

ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Սեմյոն Ղարագյոզյանի ղեկավարությամբ Ալբերտ Ազարյանը  ավելի քան 15 տարի  մնաց  անպարտելի: Նա  հայաստանցի միակ մարդն է, ով 11 անգամ  հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն/օղակներ, զուգափայտ, պտտաձող  մրցաձևերում: Եվրոպայի կրկնակի  և աշխարհի քառակի ոսկե դափնեկիր է, և աշխարհի  միակ հայ մարզիկն է , ով կրում է օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնի պատվավոր կոչումը :

Մեր ժողովուրդն այսօր տոնում  է հանճարեղ մարմնամարզիկի 90 –ամյակը :

Ազարյանական լեգենդը ճյուղավորվել, տարածվել է աշխարհով մեկ: Քրիստոնյա հայ ժողովուրդը երբեք չի մոռանա իր եռակի խաչակրին, քանզի նա առաջինն է կատարել ԱԶԱՐՅԱՆԱԿԱՆ ԽԱՉԸ և այն գրանցել տվել մարմնամարզության միջազգային  անվանակոչության տարեգրության չեմպիոնական պատմագրքում:

Նրա ստեղծած ընտանիքը  երևի թե աշխարհում միակն է , որն ունի միևնույն ` սպորտային մարմնամարզություն մարզաձևում օլիմպիական խաղերի երկու չեմպիոն` գումարած նաև  չեմպիոնական ընտանիքի մայրը  :  Նկատի ունենք  մոսկովյան օլիմպիական խաղերի ոսկե դափնեկիր որդուն ` Էդվարդ Ազարյանին և տիկնոջը` Ելիզավետա Ազարյանինով  նույնպես սպորտային մարմնամարզությունից   ԽՍՀՄ սպորտի վարպետ  է   և  Հայաստանի հանրապետության վաստակավոր մարզիչ :

Ալբերտ  Ազարյանն արժանացել է  ԽՍՀՄ ,  ՀԽՍՀ   և անկախ Հայաստանի բարձրագույն պարգևներին և կոչումներին: Այդ ամենով հանդերձ նա  երբևիցե չի տառապել աստղային հիվանդությամբ  ու մնացել է նույն  համեստ , հասարակ հայ մարդը :

Հենց  այս հատկանիշներով  է  մշտապես վեր բարձրացել մեր հոբելյարը, որի համար  կարևորը իր հիմնադրած մարզադպրոցում օրնիբուն լինելն է, փոքրիկներին մարմնակրթության դասեր տալը, առնական տղամարդ ու հայ քաջարի զինվոր դարձնելը:

«Արմեդիա» ՏՎԳ շնորհավորում է Հայաստանի 20–րդ  դարի լավագույն մարզիկ Ալբերտ Ազարյանին ծննդյան օրվա կապացությամբ: Մաղթում ենք քաջառողջություն, երկարակեցություն, երջանկություն և դարով մեծանաք, հանճարեղ լեգենդ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: