ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մարտի 23-ին մտադիր ենք Հայաստանում հեղափոխական մասշտաբների շաբաթօրյակ իրականացնել. Փաշինյան

Մենք նախաձեռնությամբ ենք հանդես եկել և մարտի 23-ին մտադիր ենք ՀՀ-ում իրականացնել հեղափոխական մասշտաբների շաբաթօրյակ: Այս մասին այսօր համայնքների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Tert.am-ը:

«Ես մի անգամ ասել եմ, որ ՀՀ-ում էական, լրջագույն փոփոխություններ կլինեն այն ժամանակ, երբ մեզ կհաջողվի Հայաստանը մաքրել աղբից: Իհարկե, առաջին անգամ չէ, որ նման ծրագիր իրականացվում է:

2-3 տարի առաջ կառավարությունն իրականացրեց «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որը շատ լավ գաղափար էր, բայց մենք հիմա պետք է փորձենք չկրկնել այն սխալները, որոնք այս ծրագրի համատեքստում արել են»,- հայտնել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նախորդ տարի իրականացրած քայլարշավի ընթացքում նկատել են «Մաքուր Հայաստանի» բացթողումները, մասնավորապես այն, որ աղբը մեկ տեղից տեղափոխվել է մեկ այլ տեղ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: