ԵՐԵՎԱՆ -4 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 885,35 դրամ ԱՐԾԱԹ - 276,91 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 304,61 դրամ

Կրեմլում նշել են Սոչիում Պուտինի եւ Լուկաշենկոյի առաջիկա բանակցությունների թեմաները

ria.ru

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փետրվարի 13-ին Սոչիի հանդիպմանը կքննարկեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Փետրվարի 13-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում կունենա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ով աշխատանքային այցով Ռուսաստանում կգտնվի: Բանակցությունների ընթացքում կքննարկվեն երկկողմ օրակարգի հանգուցային հարցերը և եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարները»,-ասված է հաղորդագրության մեջ:


Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 50%
Քամի՝ 5 կմ/ժ
-4 C°
 
-2°   
29.01.2020
-2°   
30.01.2020
Հարցում

Իրան-ԱՄՆ դիմակայության ուժեղացումը կանդրադառնա՞ Հայաստանի վրա: