ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անկախ օրենսդիրների պայմանավորվածություններից՝ Թրամփը ծրագրում է կառուցել պատը

© Guillermo Arias/AP

Մեքսիկայի սահմանին պատնեշը կկառուցվի՝ անկախ այն հանգամանքից, թե Կոնգրեսում ինչ պայմանավորվածությունների են հասել այս հարցով, երեքշաբթի Տեխասում իր կողմնակիցների հետ հավաքին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մենք ցանկացած դեպքում պատը կկառուցենք: Նրանք ասում են, որ առաջընթացի կհասնեն: Ես ասացի՝ սպասեք, ես պետք է գնամ Տեխասի իմ մարդկանց մոտ, ես պետք է գնամ, այնպես որ՝ այդ մասին լսել չեմ ուզում: Այնպես որ՝ ես չգիտեմ, թե նրանք ինչ նկատի ունեն՝ ասելով «կհասնեն զգալի առաջընթացի»… Ով գիտի, գուցե դա լավ նորություն է»,- ասել է նա:

Նշենք, որ AP-ի փոխանցմամբ՝ օրենսդիրները համաձայնության են եկել պատի կառուցման համար մոտ 1,4 մլրդ դոլարի հատկացման շուրջ՝ վարչակազմի պահանջած 5,7 մլրդ դոլարի փոխարեն: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: