ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երբեմն ինձ տրվող տեքստի միջից ինձ հետ խոսում է Սերժ Սարգսյանը. Փաշինյան

Фото: Александр Миридонов / Коммерсантъ

Կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պետական կառավարման համակարգում հների ու նորերի բաժանման մասին խոսակցություններին։ Նա ասաց, որ գալով իշխանության իրենց խումբը չի ցանկացել «քարուքանդ անել պետական կառավարման համակարգը և այն լցոնել մերոնցականներով, բաժանարար գծեր դնել՝ մարդկանց բաժանելով հների ու նորերի», հայտնում է «Այսօր»-ը: 

Կառավարության ղեկավարի խոսքով, ցանկացած հին նորը դառնալու հնարավորություն պետք է ունենա, եթե դրա համար չկան անհաղթահարելի խոչընդոտներ։

«Մենք կարողացե՞լ ենք պետական պաշտոնյայի վարքագիծը, թե ավելի շատ պետական պաշտոններն են փոխել մեր վարքագիծը։ Այսինքն՝ օրինակ ես կարողացե՞լ եմ վարչապետի վարքի վրա ունենալ ազդեցություն, որ վարչապետը չլինի այնպիսին, ինչպիսին վարչապետը էր։ Պետք է խոստովանել, որ այստեղ ազդեցությունները փոխադարձ են։ Այո, և փոխվել է, և չի փոխվել։ Ես ուզում եմ բերել շատ պրիմիտիվ օրինակներ՝ համակարգը շատ լուրջ ազդեցության օղակ է և երբեմն շատ դժվար է դրան դիմակայելը։ Բերեմ մի օրինակ՝ ես իմ ողջ քաղաքական գործունեության իմ ելույթների տեքստերը ես ինքս եմ գրել, չի եղել երբևէ մինչև վարչապետ դառնալու օրը մի դեպք, երբ որևէ մեկը աշխատած լինի իմ ելույթի վրա։ Բնականաբար, վարչապետ դառնալուց հետո լինում են դեպքեր, երբ ինձ համար տեքստեր են գրում, որովհետև ես չեմ կարողանում անձամբ այդքան տեքստեր կարդալ։ Երբեմն ինձ բերում են տեքստեր, և ես դրանք երբ կարդում եմ և այդ տեքստի միջից ինձ հետ խոսում է Սերժ Սարգսյանը։ Ու ես զարմանում եմ՝ մարդիկ, որ այդ տեքստը գրել են Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները չեն նկատե՞լ։ Ես սա չեմ ասում որպես լավ բան կամ որպես վատ բան, ես սա ասում եմ որպես օբյեկտիվ իրականություն», - հայտարարել է Փաշինյանը։



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: