ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի նախագահը Թրամփին «ապուշ» է անվանել

EPA

Իրանի նախագահ Հասան Ռոհանին երկրում Իսլամական հեղափոխության 40-րդ տարեդարձին նվիրված տոնակատարության ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրապարակայնորեն «ապուշ» է անվանել: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:

«Այսքան մարդկանց ներկայությունն այսօր փողոցներում  նշանակում է, որ թշնամին երբեք չի հասնի իր չար նպատակներին»,- ասել է Ռոհանին` միևնույն ժամանակ խոստանալով, որ իր երկիրը չի հրաժարվի հրթիռային ծրագրից և որ իսլամական պետության դեմ «թշնամական» դավադրություններն անհաջողության կմատնվեն:

Ռոհանիի հայտարարությունը հաջորդել է Թրամփի թվիթերյան գրառմանը, որում վերջինս քննադատել էր Իրանի իշխանություններին՝ ասելով, որ Իսլամական հեղափոխությունը ձախողում է եղել:

«Կոռուպցիայի 40 տարի: Ռեպրեսիայի 40 տարի:  Ահաբեկչության 40 տարի: Իրանում ռեժիմը 40 տարի միայն ձախողել է: Տարիներ ի վեր տառապած Իրանի ժողովուրդը արժանի է ավելի պայծառ ապագայի », - գրել է Թրամփը թվիթերում:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 0 կմ/ժ
    20 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: