ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եթե Ադրբեջանն իր ժողովրդին նախապատրաստում է պատերազմի, մեր արձագանքը պետք է լինի համարժեք. Փաշինյան

Հայկական կողմը ղարաբաղյան հակամարտության լուծումը տեսնում է խաղաղ ճանապարհով, սակայն դա չի նշանակում, որ Հայաստանը չպետք է պատրաստ լինի պատերազմի, այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի՝ ագրեսիվ հռետորաբանության մասին հարցին։

Փաշինյանի խոսքով, Ադրբեջանում առավել հակված են հարցը լուծել ռազմական ճանապարհով։

«Մենք կարծում ենք, որ հարցի խաղաղ կարգավորման համար նախ պետք է խաղաղության մթնոլորտ հաստատվի։ Այսօր խաղաղության մթնոլորտ տարածաշրջանում հաստատված չէ, առաջին հերթին Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության պայմաններում։ Եթե մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը իր հռետորաբանությանը վերջ տա, բնականաբար մենք պետք է մեր կողմից արձանագրենք մեր ոչ ագրեսիվ դիրքորոշումը։ Սակայն դա չի նշանակում, որ որևէ ագրեսիվության կամ ագրեսիայի համարժեք պատասխան տալ չենք պատրաստվում», - ասաց Նիկոլ Փաշինյանը, գրում է Aysor.am-ը։

Պատգամավորն իր արձագանքման հնարավորության ժամանակ խոսեց այժմ ակտիվորեն շրջանառվող «նախապատրաստել ժողովուրդներին խաղաղության» թեզի մասին, որը, ըստ նրա, կեղծ է շրջանառության մեջ դրվել։

Սակայն վարչապետի երկրորդ արձագանքը վերաբերում էր հենց այդ թեզին. «Ասվում է՝ «նախապատրաստել ժողովուրդներին խաղաղության», չի ասվում ժողովրդին, ասվում է՝ ժողովուրդներին: Հետևաբար, եթե մի երկրում կառավարությունը չի նախապատրաստում ժողովրդին խաղաղության, ապա հակամարտության կամ բանակցության մյուս կողմ հանդիսացող մյուս երկրում կառավարությունը չի կարող ժողովրդին նախապատրաստել խաղաղության։ Այսինքն՝ մենք նախկինում ասել ենք, որ մենք իրավիճակին լինելու ենք համարժեք։ Սա չի կարող միակողմանի շարժում լինել. եթե մեր հարևանը իր ժողովրդին նախապատրաստում է պատերազմի, բնականաբար մեր արձագանքը պետք է լինի համարժեք։ Հույս ունենք, որ մեր հարևանը կհրաժարվի այդ գործելակերպից»։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    22 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: