ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի նման երկրներն ունեն խաղաղության վերաբերյալ իրենց իդեալներն ու սկզբունքները. Կիպրոսի պաշտպանության նախարար

Հայաստանի նման երկրները խաղաղության ու կայունության վերաբերյալ իրենց իդեալներն ու սկզբունքներն ունեն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսը՝ անդրադառնալով Հայաստանի կողմից Սիրիա հումանիտար խումբ ուղարկելու որոշմանը։

«Ես վստահ եմ, որ Հայաստանի նման երկրները խաղաղության ու կայունության վերաբերյալ իրենց իդեալներն ու սկզբունքներն ունեն, սա բավարար է, որ այս առաքելությունը Սիրիայում հաջողության հասնի՝ այդպիսիով նաև ազդակներ ուղարկելով հարևան երկրներին, որ մենք հոգ ենք տանում մեր ժողովրդի մասին։ Այս տեսակետից հարցի վերաբերյալ մենք ընդհանուր ընկալում ունենք, և դա թույլ կտա հետագայում ևս պաշտպանել Սիրիայում առաքելություն իրականացնելու Ձեր որոշումը»,- ասել է Կիպրոսի պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: