ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կասպից ծովի կարգավիճակի շուրջ զարգացումներն իրենց ազդեցությունը կունենան տարածաշրջանի վրա

2018թ.-ին Կասպից ծովի իրավական կարգավիճակի շուրջ ավազանի հինգ երկրների միջև ձեռքբերված պատմական Կոնվենցիան, կարծես թե, մտնում է իրականացման փուլ: Փետրվարի 19-20 Բաքվում կկայանա Կոնվենցիայի իրականացման աշխատանքային խմբի առաջին հանդիպումը:

Պետք է նշել, որ չնայած դրան, այս խնդրի շրջանակում անհարթություններ դեռ կան, և դա պայմանավորված է նաև Կասպից ծովի ռեսուրսներից օգտվելու մասին նախորդ երկու տասնամյակի ընթացքում ավազանի երկրների հակադրվող մոտեցումներով:

Մինչ Կոնվենցիայի ստորագրումն ունեինք այնպիսի իրավիճակ, երբ Ռուսաստանը պնդում էր, որ ծովի ջրային մակերևույթը պետք է օգտագործվի բոլորի կողմից հավասարապես, իսկ հատակն՝ ըստ առանձնացված ինքնիշխան մասերի: Ռուսաստանի դիրքորոշմանը մոտ էին Ղազախստանի պատկերացումները: Ադրբեջանը, սակայն, համաձայն չէր ընդհանուր ջրօգտագործման մոդելին՝ առաջարկելով ամբողջական տարանջատում (ծովի հատակ, ջրային մակևերույթ, օդային տարածք):  Այս հարցում Ադրբեջանի աջակիցը Թուրքմենստանն էր, և բնավ ոչ պատահականորեն: Բանն այն է, որ ԵՄ-ն թուրքմենական գազը պատրաստ էր գնելու միմիայն Կասպից ծովի իրավական կարգավիճակի լուծման պարագայում՝ Տրանսկասպյան գազամուղի նախագծի իրականացման շնորհիվ: Եվ քանի որ ՌԴ մշտապես պնդում էր ջրի մակերևույթի ընդհանուր օտագործման վրա, ուստի ցանկացած ենթակառուցվածք պետք է կառուցվեր հինգ երկրների պարտադիր համաձայնության պարագայում: Հասկանալի է, որ ՌԴ պիտի որ չհամաձայներ այնպիսի մի նախագծի, որով Եվրոպան կունենար ռուսական գազի այլընտրանք: Նույն տրամաբանությամբ, Թուրքմենստանը պիտի աջակցեր այդ նախագծի կյանքի կոչմանը նպաստող դիրքորոշմանը, այս պարագայում՝ ադրբեջանական:

Բավականին այլ մտավախություններ ուներ Իրանը, որը ծովի տարանջատման միջազգային նորմերի կիրառման պարագայում (տարբերակ, որը մյուս չորս երկրների կողմից պարբերաբար առաջարկվել է) կունենար ծովի տնօրինման ամենափոքր հատվածը: Ուստի Իրանը երկու տասնամյակ շարունակ հիշեցրել է, որ Կասպից ծովը չունի ծովի կարգավիճակ:

Նախորդ տարի ստորագրված Կոնվենցիան Կասպից ծովը բաժանում է տարածքային ջրերի, ձկնորսական տարածքների, ինչպես նաև՝ ջրային մակերևույթի ընդհանուր օգտագործման իրավունք է սահմանում ավազանի երկրների համար: Խոսելով զիջումների մասին` ընդգծված է Ռուսաստանի փաստացի փոխզիջումը Տրանսկասպյան գազամուղի իրականացման հարցում, քանի որ Կոնվենցիան նախատեսում է, որ ենթակառուցվածքների շինարարությունը ծովում պետք է իրականացվի ոչ թե բոլոր, այլ միայն հարևան երկրների թույլտվությամբ: Ընդգծված է նաև Ադրբեջանի զիջումը` ամբողջական տարանջատման իր մոտեցման հարցում: Պետք է նշել, որ Կոնվենցիան մեկ կետ է պարունակում, որն ընդգծված ընդունելի է Իրանի համար. Կասպից ծովի ջրերում բացառել երրորդ կողմի որևէ տեսակի ներկայություն:  

Տրամաբանական է, որ միջազգային հարթության խնդիրներում հենց այնպես, առանց բալանսավորման, կոմպրոմիսների չեն հասնում: Իսկ հավասարակշռությունը միշտ չէ, որ կարելի է փնտրել նույն խնդրի տիրությում: Այս իմաստով կասպյան ավազանի հետ կապված զարգացումները առանձնահատուկ նշանակություն են ստանում մեր տարածաշրջանի համար՝ պայմանավորված նաև խնդրին Իրանի, Ադրբեջանի ու ՌԴ մասնակցությամբ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: